Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սոֆի Մխեյանը՝ ԱՄՆ մեկնելու, համերգային շրջագայությունների ու ապագա ծրագրերի մասին

ԼԱՅՖ

 Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Սոֆի Մխեյանն այսօր մեկնում է ԱՄՆ: Երգչուհուն Միացյալ նահանգներ է տարել ոչ միայն նոյեմբերի 6-ին կայանալիք «Panarmenian Entertainment Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը, այլեւ մի շարք այլ ծրագրեր, որոնց մասին Սոֆին թռիչքից ժամեր առաջ պատմել է Life.panorama.am-ին:

«Նախ պետք է ասեմ, որ առաջիկա երկու ամիսը գերզբաղված եմ լինելու, սակայն ամենն իրականացնելու եմ մեծ սիրով, քանի որ բոլոր աշխատանքներն իմ սիրելի հանդիսատեսի համար են արվում: Մեկնում եմ ԱՄՆ, որտեղ մասնակցելու եմ «Panarmenian Entertainment Awards» մրցանակաբաշխությանը. Այստեղ Վիգեն Հովսեփյանի հետ մեր «Մի քիչ» երգով հանդես կգանք, նշեմ, որ հետաքրքիր ելույթ ենք նախատեսում մեր ամերիկաբնակ հանդիսատեսի համար: Ասեմ նաեւ, որ մրցանակաբաշխության ժամանակ իմ ելույթը այդքանով չի եզրափակվի. Շատ հետաքրքիր ու բուռն անակնկալ եմ նախապատրաստել, որի մասին չեմ բարձրաձայնի»,- պատմեց Սոֆին ու շարունակեց խոսել ամերիկյան պլաններից.

«Ես մի փոքր ավելի երկար կմնամ ԱՄՆ-ում, քանի որ հրավեր ունեմ` նոյեմբերի վերջին մասնակցելու հետաքրքիր ծովային ճանապարհորդության: Շատ մեծ նավի վրա հնգօրյա ճանապարհորդություն կունենամ, որի ընթացքում կմասնակցեմ համերգի ու սիրով կներկայացնեմ իմ երգացանկից մի քանի երգեր»:

Մինչ Ամանոր Սոֆին մի քանի համերգային շրջագայություններ էլ կունենա.

«Նոյեմբերի վերջին վերադառնալով Հայաստան` մի քանի օր անց կմեկնեմ Մոսկվա` մասնակցելու «Տաշի շոու»-ին, այնուհետեւ Հայկոյի, Նունե Եսայանի եւ Նազենի Հովհաննիսյանի հետ կմեկնենք Պարսկաստան` կրկին համերգային շրջագայության, այստեղից էլ վերադառնալով կմեկնեմ Կրասնոդար` մասնակցելու «Голос Армении» համերգին, որը կազմակերպել են Կրասնոդարում ապրող արցախցիներ. ինձ հետ ելույթ կունենան «Արցախի ձայներ» խումբն ու տաղանդավոր ջութակահար Սամվել Հայրապետյանը: Ի դեպ` նշեմ, որ կազմակերպիչների հետ ծանոթացել էի Ղարաբաղում, իսկ հիմա մեր ծանոթությունը ու ջերմ հարաբերությունները կշարունակվի Կրասնոդարում տեղի ունենալիք համերգին, ինչի համար շատ ուրախ եմ: Դե իսկ այսքան բուռն համերգային ամիսներից հետո Ամանորին արդեն Հայաստանում կմասնակցեմ տարբեր երեկոների, որոնց մասին կխոսեմ ավելի ուշ»,- պատմեց Սոֆի Մխեյանը:

Ի դեպ` երգչուհին մեզ մի գաղտնիք վստահեց.

«Համերգային բուռն գործունեությունիցս զատ այս ընաթացքում մի շատ գեղեցիկ ու անսպասելի անակնկալ եմ պատրաստել, որի մասին չեմ բարձրաձայնի, միայն կնշեմ, որ սպասվելիք աշխատանքս իսկապես անսպասելի կլինի»:
Սոֆին երգչուհու կարիերայից զատ, ինչպես շատերը գիտեն, աշխատում է նաեւ  «Panarmenian Media Group»-ում, նրա խոսքով` այստեղ եւս փորձում է հետաքրքիր նախագծեր կյանքի կոչել.

«Արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում եմ «Panarmenian Media Group»-ում: Այստեղ մի շարք նախագծերի պրոդյուսերությամբ եմ զբաղվում ու շուտով դրանց թիվը կավելանա եւս մեկով: Սպասվելիք նախագիծն իսկապես շատ հետաքրքիր է լինելու, որի մասին եւս դեռեւս փակագծեր չեմ բացի»,- նշեց նա:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Լավրովը խոստացել է պաշտպանել Ուկրաինայի ռուսախոսներին Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն Մանվելյան