Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Որպես դերասանուհի հանդես գալու առաջին փորձս դուր չի եկել ո՛չ ինձ, ո՛չ ընկերներիս ու ծնողներիս». Մերի Մակարյան

ԼԱՅՖ

Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանի հետ զրուցեցինք նրա մասնագիտական կրթության, ներկայիս գործունեության և առաջիկա ծրագրերի մասին.

-Մերի, վերջին շրջանում ավելի շատ հանդես եք գալիս որպես հաղորդավարուհի, քան որպես դերասանուհի: Հետաքրքիր է` լավառաջարկնե՞ր չկան ֆիլմում նկարահանվելու, թե՞ այս պահին Ձեզ համար ավելի նախընտրելի է պարզապես հանդես գալ հենց որպես հաղորդավարուհի:

-Նախ՝ և՛ համաձայն եմ Ձեր ասածի հետ, և՛ ոչ, քանի որ ես հիմա խաղում եմ «Առաջնորդներ» հեռուստասերիալում, որը հեռարձակվում էր ԱՄՆ-ում, այժմ` նաև Հայաստանում: Միևնույն ժամանակ ես մասնակցում եմ 20 մասից բաղկացած նոր հեռուստասերիալում, որը շուտով կլինի «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: Այնպես որ, փորձում եմ համատեղել երկու մասնագիտություններն էլ:

-Բայց որքանով տեղյակ եմ, Դուք մասնագիտությամբ ո՛չ դերասանուհի եք և ո՛չ էլ հաղորդավարուհի:

-Այո, ճիշտ եք, ես մասնագիտությամբ, եթե կարելի է այդպես ասել, վոկալիստ եմ: Ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը, այնուհետև ավարտել եմ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, որը ոչ մի կապ չուներ նախորդի հետ: Այսինքն` ունեմ մշակված ձայն, որը հետո ավելի մշակեցի  հաղորդավարուհու գործի համար՝ արդեն իսկ աշխատելով:

-Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ հենց Ձեր մասնագիտությամբ չեք առաջ շարժվել և ընտրել եք բոլորովի այլ երկու մասնագիտություններ:

-Շատ պատահական է ստացվել՝ չնայած ես գիտեի, որ հենց այդպես էլ լինելու է, որովհետև ես իմ մեջ զգում էի մեծ սերն ու ցանկությունը դեպի այս ամենը: Ես իմ երկու մասնագիտություններն էլ օգտագործում եմ, որովհետև վոկալ կրթություն ստանալը, ձայնը ճիշտ տեղ հասցնելն արդեն լավ է հաղորդավարուհու համար, իսկ բանասիրական կրթության շնորհիվ ավելի գրագետ ես լինում, է՛լ ավելի ինֆորմացված, ու եթե պետք է լինում ինչ-որ մեջբերում անել գրական ստեղծագործություններից կամ պարզապես գիտելիքները ցույց տալ այդ բնագավառում, ապա համապատասխան կրթությունը միանշանակ օգնության է հասնում: Ես այն համոզմանն եմ, որ գրագետ դառնում են մինչև 10-րդ դասարան, իսկ դրանից հետո ստանում են կոնկրետ մասնագիտություն: Ամեն դեպքում ես գիտեմ դերասանների, ովքեր կիրթ չեն ու նույնիսկ չեն կարողանում տեքստից իրենց դերերը կարդալ:

-Հետաքրքիր է, երբևէ առիթ եղե՞լ է որպես երգչուհի հանդես գալու:

-Այո, առիթ եղել է, և այն ինձ ընձեռել է մասնավորապես «JOSE» ակումբը, որտեղ ես աշխատում եմ արդեն 4-5 տարի: Այն դարձել է ինձ համար շատ հարազատ մի վայր, մենք նույնիսկ հումորով ասում ենք, որ այստեղ ավելի շատ ենք լինում, քան սեփական տանը ու իրար հետ ավելի շատ ենք շփվում, քան սեփական տան անդամների հետ: Ինչպես արդեն նշեցի, ես այնտեղ նաև երգում եմ: Սկզբում մի քանի փորձ եղավ երգելու, և քանի որ երգերս մարդկանց դուր եկան, նրանք սկսեցին նաև պատվիրել: Այդպես, պատվերների դեպքում ես երբեմն-երբեմն երգում եմ ու չնայած ունեմ ընդամենը մի քանի երգ, այնուամենայնիվ չեմ դժգոհում:

-Կարո՞ղ ենք ասել, որ «JOSE»-ում որպես հաղորդավարուհի հանդես գալն ավելի շատ լիցքաթափվելու, երեկոն ավելի հանգիստ միջավայրում անցկացնելու միջոց է Ձեզ համար, քան որպես աշխատանք:

-Այո, ես այն որպես աշխատանք չեմ դիտարկում՝ չնայած լինում են շատ հոգնած օրեր: Գեղեցիկ է այդպես խոսել մի վայրի մասին, որն իրենից ներկայացնում է մի փոքր ընտանիք: Իհարկե, լինում են մարդիկ, որ գնում են, գալիս են, բայց ես այդ կարգավիճակում չեմ, ես հիմնական աշխատում եմ այնտեղ՝ որպես հաղորդավարուհի: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, ինձ շատ է դուր գալիս ինտերակտիվ շփումը մեր ժողովրդի, մեր հանդիսատեսի հետ, ովքեր գալիս են մեզ մոտ՝ թե՛ մեզ տեսնելու, թե՛ լավ երաժշտություն լսելու, թե՛ պարելու, ուրախանալու, թե՛ նշելու իրենց ծննդյան տարեդարձը կամ այլ առիթները: Մենք մեզ լավ ենք զգում «JOSE»-ում:

-Մերի, դժվար չէ՞ համատեղել միմյանցից այդքան տարբեր աշխատանքներ:

-Թեև դրանք իսկապես տարբեր են, բայց ամեն դեպքում դրանք բոլորն էլ մի թելով կապված են իրար՝ հանրության հետ շփվելու և բեմից հանդես գալու իմաստով: Իհարկե, շատ դժվար է, գրաֆիկը շատ ծանրաբեռնված է, բայց «JOSE»-ը հիմնական է այդ առումով: Իմ բոլոր գործերն օրվա վերջում ավարտվում են այնտեղ, և ես կասեմ, որ շատ դրական լիցքեր եմ ստանում նաև մեր հանդիսատեսից. ես սիրում եմ լսել ծափահարություններ, գովեստի խոսքեր, երբ հանդիպում ենք նաև դրսում, նկարվում և այլն: Այստեղ ես ձեռք եմ բերում մեծ փորձ, որը ես հետագայում կարող եմ օգտագործել ավելի մեծ առիթներ վարելու համար: Ես արդեն զույգով վարելու խնդիր չունեմ, քանի որ ես ու իմ գործընկերը՝ Սամվել Գրիգորյանը, միմյանց կես բառից հասկանում ենք: Եվ աշխատանքն է՛լ ավելի հաճելի է դառնում «JOSE»-ում, որն առանձնանում է իր տեխնիկական առավելություններով: Ես կարող եմ ասել, որ այն  Երևան քաղաքի միակ ակումներից է, եթե ոչ միակը, որն ունի բեմ, հնչյունային ու լուսային նման հրաշալի էֆեկտներ:

-Երևի կհամաձայնեք, որ այսօր հաղորդավարի գործով ավելի շատ զբաղվում են համապատսխան մասնագիտական որակավորում չունեցող մարդիկ, թեև շատերի մոտ ավելի լավ է ստացվում, քան եթե որոշ լրագրողներ այդ նույնն անեին: Օրինակ՝ Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

-Գիտեք, ես կարծում եմ, որ ամեն մարդ պիտի ստանա կրթություն, եթե որոշել է զբաղվել տվյալ մասնագիտությամբ: Օրինակ՝ վերջերս առիթ եղավ ներկա գտնվելու քասթինգ-ստուդիաներից մեկում, որտեղ հաղորդավար դառնալու համար ուսանողները սովորում էին 5-6 առարկա: Ես այդ ամենը չեմ սովորել, բայց ինձ մոտ դա ստացվում է, քանի որ ես շատ շուտ եմ ընդօրինակում, սովորում, ըմբռնում: Օրինակ՝ հնարավոր է, որ Ձեզանից հիմա ինչ-որ բան արդեն սովորել եմ որպես լրագրողուհի: Ինձ համար կարևոր է, որ մարդ կարողանա ճիշտ ժամանակին կողմնորոշվել, հայտնվել ճիշտ տեղում, ունենա փորձ և մասնագիտական հոտառություն: Այդ ամենը, հավատացեք, մասնագիտական կրթությունից կարևոր է ու առավել:

-Որպես դերասանուհի հանդես գալու առաջին փորձն ինչպե՞ս է եղել:

-Շատ դժվար: Ինձ, համենայն դեպս, դուր չի եկել, ծնողներիս ու ընկերներիս՝ նույնպես, բայց ամեն դեպքում, ինչպես նշեցի, ես շատ շուտ եմ սովորում, ընդօրինակում, և եթե ինձ ասում են՝ այսինչ բանն այսպես արա, ուրեմն հաջորդ կադրում ես հենց այդպես էլ անում եմ, ու այդ կադրը իմ պատճառով չի փչանում: Իսկ առաջին դերս, ինչպես գիտեք, «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Մերիի կերպարն է եղել:

-Իսկ առաջիկայում ի՞նչ նորություն սպասենք Մերի Մակարյանից:

-Հիմա, ինչպես գիտեք, «Մոսկվա» կինոթատրոնում արդեն հեռարձակվում է «Զգուշացեք. կանայք են» գեղարվեստական ֆիլմը, որտեղ լինելն ինձ համար շատ խորթ է, բայց ես կամ այնտեղ: Ինչպես արդեն նշեցի, նոր հեռուստասերիալ կլինի շուտով՝ բաղկացած 20 մասից, որտեղ ես հանդես եմ գալու գլխավոր դերում, ինչպես նաև շարունակվում է «Առաջնորդներ» հեռուստասերիալը, շուտով կսկսվի նաև «Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանը: Մի խոսքով` բուռն աշխատանքային շրջան է սպասվում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկներըՀստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ