Հետաքրիր է. ինչու պետք է տանից դուրս գալիս սառնարանում մետաղադրամ դնել
ԼԱՅՖՊատահել է չէ, որ դուք տանից երկար բացակայելուց հետո վերադարձել եք և նկատել, որ տան էլեկտրոնային ժամացույցները չեն աշխատում, կամ սխալ ժամ են ցույց տալիս: Դրա պատճառը մեկն է, երբ դուք տանը չէիք տեղի է ունեցել հոսանքի տատանում կամ անջատում:
Իսկ հոսանքի անջատումը միայն էլեկտրոնային ժամացույցներին չի վնասում: Այն վտանգավոր է սառցախցիկում և սառնարանում պահվող սննդամթերքների համար: որովհետև երբ սառեցրած մթերքը հալվում, հետո նորից սառումէ, դրա մեջ տեղի են ունենում որոշակի պրոցեսներ, որոնք հետո կարող են վնասել ձեր առողջությանը:
Կա շատ հետաքրիր մի հնարք, որը երևի ձեր մտքով չի անցել: Տանից երկար բացակայելուց առաջ վերցրեք մի բաժակ ջուր, սառեցրեք այն մինչև սառույց դառնալը, վրան դրեք մետաղադրամ և տեղադրեք բաժակը սառցախցիկում: Երբ վերդառնաք արձակուրդից կամ գործուղումից, ստուգեղ բաժակը, եթե մետաղադրամը սառույցի վրա չէ, ուրեմն ձեր բացակայության ժամանակ հոսանքի անջատում է տեղի ունեցել,լավ կանեք հրաժարվեք սառցախցիկում պահված մթերքներն օգտագործելուց:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



