Չճշտված և ենթադրյալ աղիքային վարակի դեպքերի զգալի մասը գրանցվել է մինչև 18 տարեկանների մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոոսին գրանցվել է 3 հազար 485 չճշտված և ենթադրյալ աղիքային վարակի դեպք: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը՝ վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, դեպքերից միայն 1 հազար 676-ը գրանցվել է կանանց մոտ: Չճշտված և ենթադրյալ աղիքային վարակի դեպքերը զգալի մաս են կազմում մինչև 18 տարեկանների մոտ, նրանց թիվը կազմել է 2 հազար 798: Այդ թվում 1 հազար 495-ը 0-2, իսկ 874-ը 3-6 տարեկանների մոտ:
Ընդհանուր առմամբ գյուղական համայնքներում արձանագրվել է չճշտված և ենթադրյալ աղիքային վարակի 1 հազար 185 դեպք:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



