Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Կարգին» Հայկոյի նոր սիթքոմի հետաքրքիր դրվագներն ու առաջին կադրերը նկարահանման հրապարակից

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

«Կարգին» Հայկոյի երազանքների սիթքոմի՝ «Ազիզյանների» մասին BlogNews-ն արդեն պատմել է իր ընթերցողներին։ Այս անգամ ներկա ենք եղել սիթքոմի նկարահանումներին և մեր ընթերցողներին ենք ներկայացնում դերասանների պատմություններն ու առաջին կադրերը նկարահանման հրապարակից։ Նախագիծը կմեկնարկի հոկտեմբերի 31-ին՝ «Ucom»-ի ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով։

IMG_2897 copie copie

3 տարվա դադարից հետո Հայկ Մարությանն ու իր թիմն ի վերջո ստացան այն առաջարկը, որն ուզում էին։ Հայկից հետաքրքրվեցինք՝ ցանկալի ներդրումներով ստեղծված «Ազիզյանները» սիթքոմն ի՞նչ առավելություններ է ունենալու։ «Մենք ունենք նշաձող, որից ցածր երբեք ինչ-որ նախագիծ չենք անի։ Դրանք մինիմում պահանջներն են, որոնք  «Արմենիա TV»-ն բավարարել է»,- ասաց Հայկն ու հավելեց, որ սիթքոմի նկարահանումներնը երկար ժամանակ ձգձգվում էին տաղավարի պատրաստման պատճառով։ «Շատ գոհ ենք տաղավարից։ Բավականին մեծ ներդրում է արվել և շատ լավ տաղավար է ստացվել՝ այնպիսին, ինչպիսին ուզում էինք։ Շատ գոհ ենք նաև քասթինգից։ Բոլոր հիմնական դերասաններն արդարացրել են իրենց։ Ստացել ենք այն կերպարները, որոնք ուզում էինք»,- նշեց նա։

Դերասանն ընդգծեց, որ սիթքոմը հետաքրքիր կլինի նաև 30 տարեկանից բարձր մարդկանց համար։ «Քանի որ ես էլ, իմ շրջապատն էլ 30-ի շեմն անցել ենք, ուզում էի ստեղծել այնպիսի նախագիծ, որը մեզ համար էլ հետաքրքիր կլինի։ Դա չի նշանակում, որ այն անհետաքրքիր կլինի թինեյջերների համար։ Նախագիծը «6+» է։ Այնպես ենք արել, որ հետաքրքրի տարբեր տարիքային խմբի և  նախասիրությունների մարդկանց համար։ «Ազիզյանները» հումորի տեսանկյունից շատ հետաքրքիր կերպով ցույց են տալիս, թե հայ ընտանիքների մեծ մասն ինչպես է ապրում,- ասաց դերասանն ու հավելեց, որ իր հերոսը՝ Գառնիկը, գիշեր-ցերեկ աշխատում է, ընտանիքը շռայլորեն  ծախսում է գումարները։ -Բնականաբար, նա բարկանում է, անընդհատ ներվային վիճակի մեջ է»։

IMG_2847 copie copie

Նախագծի համար Հայկը բեղեր է պահել։ Չնայած իրական կյանում դա անհարմարություներ է պատճառում, դերասանը գերադասում է հարմարավետությունը նկարահանման հրապարկում։ «Դիմահարդարի հետ երկար կոնսուլտացիաներից հետո հասկացաք, որ ավելի լավ կլինի՝ բեղերը բնական լինեն։ Դա նաև իմ կոնֆորտի համար է, որովհետև նկարահանման հրապարակում բեղերը երբեմն պոկվում են ու շեղում։ Մի փոքր անհարմար է իրական կյանքում։ Մարդիկ չեն ճանաչում կամ ասում են՝ մեծացել ես, ծերացել։ Սիթքոմում մեզ հենց դա էլ պետք էր․ շատ եմ աշխատել, ծերացել եմ:)»,- նշեց դերասանը։

Հերոսի կնոջը մարմնավորում է Կամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեն։ Դերասանուհին, ով հազվադեպ է երևում հեռուստատեսությունում, նշեց, որ այս նախագիծն իրեն գրավել է պրոֆեսիոնալիզմով։ «Ես ոչ ոքի հետ խնդիր չունեմ, բայց TV-ներ չեմ սիրում։ Թատրոն եմ սիրում, քանի որ հանդիսատեսի էներգիան, շփումը միանգամից զգում ես։ Այս նախագիծն ինձ հետաքրքրեց իր աշխատակազմով, սցենարով, ոչ շաբլոն հումորներով։ Իհարկե, Հայկոյի հետ աշխատելու հնարավորությունն էլ ինձ շատ դուր եկավ։ Կերպարս զարգացող է, ամեն սերիայում կարողանում եմ նոր բաներ գտնել նրա մեջ։ Ազիզյանների ընտանիքում բոլորն իրարից շատ տարբեր են, բայց մենք շատ ենք սիրում իրար։ Բոլոր ընտանիքիների նման ենք՝ ներսում կա բացասականը, վիճում ենք իրար հետ, բայց պատերից այն կողմ միշտ պաշտպանում ենք իրար»,- ասաց դերասանուհին։

IMG_2795 copie copie

Ընտանիքի կրտսերին՝ Լևոնչիկին մարմնավորում է 11-ամյա Ստեփան Հովհաննիսյանը։ Նա նկարահանվել է նաև «Շարմ հոլդինգի» կարճամետրաժ ֆիլմերից մեկում, հաճախել է թատերական խմբակ։ «Լևոնը խելացի երեխա է։ Երևի տան ամենախելացին է:) Ամենաշատը եղբորն է սիրում։ Երբեմն հիմարություններ է անում, որ ջղայնացնում է մամային ու պապային, սակայն փակագծերը չեմ բացի, թե ինչ հիմարություններ»,- մեծավարի պատասխանեց փոքրիկ դերասանը։

Ազիզյանների ընտանիքում ամեն կերպ փորձում են տեղավորվել հարևան Ռշտունիները։ Ընտանիքի տիկնոջը մարմնավորող դերասանուհի Սաթենիկ Հազարյանը նշեց, որ հերոսուհին շատ ուժեղ կին է։ «Այս կինն այնքան ուժեղ է, որ որոշումներն ինքն է կայացնում։ Ամուսինը լրիվ իր ազդեցության տակ է։ Իրականում ոչ մի կապ չունի ինձ հետ, սակայն դերասանի համար հեշտ ու դժվար դերեր չկան»,- ասաց դերասանուհին, ով ևս առաջին անգամ է նկարահանվում սիթքոմում։ Նա նկատեց, որ մինչև հիմա ունեցել է առաջարկներ, որոնք մերժել է, այս անգամ իրեն գրավել է թիմի պրոֆեսիոնալիզմը․ «Լարվածություն բացարձակ չկա։ Դա շատ կարևոր է, քանի որ դերասանը նուրբ էակ է, կախված է նյարդերից, պետք է նկարահանման հրապարակում լարվածություն չլինի, որպեսզի դա չերևա կադրում»։

IMG_2737 copie copie

Դերասան Սուրեն Առուստամյանն էլ մարմնավորում է Գառնիկի խանութի կնամոլ աշխատակցին։ «Ինձ համար շատ հետաքրքիր էր այս կերպարը, որովհետև շատ տարբեր է մինչև հիմա խաղացածս կերպարներից։ Շատ հաճելի է նաև, որ իմ անմիջական խաղընկերը Հայկ Մարությանն է, քանի որ շատ եմ կարևորում նկարահանման հրապարակում խաղընկերոջից եկող էներգինա։ Կարծում եմ՝ նախագիծը կհետաքրքրի հեռուստադիտողներին, քանի որ թիմում աշխատող յուրաքանչյուրը գիտի իր անելիքը։ Ծիծաղաշարժ պահերը շատ-շատ են։ Սցենարը կարդալիս հումորներն արդեն ծիխաղելի են։ Դա նշանակում է, որ տեսարաններով շատ ավելի ծիծաղելի են լինելու»,- ասաց Սուրենը։

Ի դեպ, Հայկ Մարությանը չի թաքցնում, որ սիթքոմի գաղափարը հղացել է «Married... with Children» ամերիկյան նախագծից։ «Դա իմ երիտասարդության ամենասիրելի սիթքոմներից է։ Մինչ օրս հաճույքով նայում եմ, թեև բավականին հին է։ Ես և իմ թիմը շատ ուրախ ենք, որ կարող ենք ստանալ հայկական ընտանիքի որակյալ պատմություն։ Միշտ երազել եմ, որ մի օր կարողանանք դրա նման մի բան անել, սակայն պատմել հայ ընտանիքի մասին։ Թեև մոտիվներն այս սիթքոմից են, սցենարը նոր է գրված։ Չէինք կարող կրկնօրինակել սցենարը, նախ, որովհետև այնտեղ ամերիկյան ընտանիք էր, երկրորդ՝ 1980-ականների։ Խոսքը բոլորովին տարբեր իրականությունների մասին է, պարզապես միտքը, որ հայրը աշխատում է, բոլորը ծախսում են, մեզ շատ է ոգևորել»,- եզրափակեց դերասանը։

IMG_2735 copie copie

IMG_2752 copie copie

IMG_2759 copie copie

 

IMG_2762 copie copie IMG_2786 copie copie copie IMG_2923 copie copie


IMG_2797 copie copie

IMG_2819 copie copie

IMG_2822 copie copie

IMG_2824 copie copie

IMG_2860 copie copie

IMG_2867 copie copie

IMG_2872 copie copie

IMG_2909 copie copie

IMG_2917 copie copie


Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին Հայաստան