Մխիթարյանը կրկին բացակայում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակից
ՍՊՈՐՏԱնգլիայի առաջնության 10-րդ տուրի շրւջանակում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»- «Բարնլի» խաղին անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոորւրինյոն չի հայտավորել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հրապարակված հայտացուցակում Մխիթարյանը բացակայում է:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
«Ես չեմ կարող իմանալ, թե ինչ է կատարվում «Մանչեսթեր»-ի մարզչի գլխում: Խոսել եմ Մխիթարյանի հետ, ինքն էլ չգիտի, թե ինչ է մտածում Ժոզե Մոուրինյոն: Նորմալ մարզվում է և լավ մարզավիճակում է, բայց պատճառը ոչ մեկս չգիտի»,- մեկնաբանելով Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը` այսօր հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



