«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի եղբայրը մեղսունակ է ճանաչվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը, նույն ինքը՝ Աղալարը, փորձաքննության արդյունքում մեղսունակ է ճանաչվել: Սա նշանակում է, որ նրան չի հաջողվի այս տարվա մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործով պատասխանատվությունից խուսափել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին մարզպետի եղբորը տեղափոխել էին Կապանի հոգեբուժարան՝ սուր պսիխոզ ախտորոշմամբ:
Նա «հոսպիտալացվել» էր անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նրա և իր որդու՝ Էյներ Խաչատրյանի մեղադրանքը խստացվել է, իսկ խափանման միջոցն էլ ընտրվել է կալանավորումը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



