Վերաքննիչի դատավորը նվեր է ստացել 33 հազար դոլար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Վերաքննիչ դատարանի քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանը իր գործընկերներից հետ չի մնում եւ ինքն էլ 1 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր դոլարների նվերներ է ստանում:
Չիլինգարյանի պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ 2014թ. նրա դրամական միջոցները կազմել են 20 հազար դոլար: Կարեն Չիլինգարյանն իր հայտարարագրում նշել է, որ անցած տարի որպես նվիրատվություն ստացել է 33 հազար դոլար: Նրա ամսական աշխատավարձը կազմում է 764 հազար դրամ:
Դատավորի կինը՝ Կարինե Բոյաջյանը, պարզվում է՝ ավելի հարուստ է: Նրա դրամական միջոցները 2014թ. կազմել են 500 հազար դրամ, 8 հազար 500 դոլար եւ 33 հազար եվրո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



