Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է պատմում պայուսակը տիրոջ բնավորության մասին. հոգեբանական թեստ

ԼԱՅՖ

Ամենաբազմազան իրեր պահելով Ձեր պայուսակում` Դուք հավանաբար չեք էլ կռահում, որ այդ իրերը և դրանք տեղավորելու կերպը կարող են որոշակի պատկերացում տալ Ձեր բնավորության մասին: Իսկ ինչպիսի՞ն եք Դուք. բացեք Ձեր պայուսակը.

1. Ինչպիսի՞ պայուսակ եք նախընտրում.
ա) Սիրում եմ կրել մեծ չափերի պայուսակ, որպեսզի նրա մեջ տեղավորեմ որքան հնարավոր է շատ իրեր: Ես այն բռնում եմ օրվա բոլոր ժամերին՝ դասերի հաճախելիս, աշխատանքի գնալիս, երեկոյան այցելությունների ժամանակ:
բ) Իմ պայուսակը մեծ չէ, բայց ունի շատ բաժիններ: Դա ինձ հնարավորություն է տալիս իրերս դասավորել առանց խառնելու:
գ) Ես ունեմ բազմաթիվ պայուսակներ՝ օրվա տարբեր ժամերի համար: Երեկոյան, օրինակ, նախընտրում եմ փոքրիկ կաշվե պայուսակ՝ կոշիկներիս գույնին հարմար:

2. Պայուսակիս մեջ կան.
ա) Գեղեցկանալու պարագաներ՝ հայելի, սանր, դիմահարդարման մատիտներ, շրթներկ:
բ) Շատ քիչ բան՝ ո՛չ սանր, ո՛չ հայելի: Դրանք ինձ համար հարկավոր չեն, քանի որ ժամանակ չեմ ունենում մազերս սանրելու համար:
գ) Ես մշտապես ինձ մոտ ունենում եմ սանր ու հայելի: Ինչ իմանաս, աչքի մեջ կարող է փոշի ընկնել, այդ դեպքում հայելին անպայման պետք կգա:

3. Ուրիշ ի՞նչ կա պայուսակում.
ա) Ունեմ մի թղթապանակ, ուր պահում եմ անձնագիրս, ընտանիքիս ու ընկերներիս լուսանկարները, ինչպես նաև դրամապանակս՝ այնքան դրամով, որ կարողանամ վճարել տաքսու համար, երբ դրա կարիքն ունենամ:
բ) Ես փաստաթղթերս ու դրամներս դնում եմ կաշվե մեծ դրամապանակի մեջ, նման մեկ ուրիշն ունեմ լուսանկարների համար:
գ) Լուսանկարները դնում եմ փոքրիկ ալբոմի մեջ, որը միշտ ինձ մոտ եմ պահում: Փաստաթղթերս ու դրամապանակս հաճախ մոռանում եմ գրասեղանին, ուստի նախընտրում եմ դրամը պահել գրպանումս:

4. Իմ պայուսակում կան նաև (դուք կարող եք ընտրել մի քանի պատասխան).
ա) շոկոլադ
բ) անձեռոցիկ
գ) գրիչներ
դ) մի շարք իրեր, որոնք թեպետ ոչ մի նպատակի չեն ծառայում, բայց դրանցից չեմ հրաժարվում
ե) բանալիներ
զ) օծանելիք
է) նոթատետր

5. Երբ ինչ-որ բան եմ փնտրում իմ պայուսակում.
ա) Գտնում եմ անմիջապես, քանի որ իմ բոլոր իրերը լավ դասավորված են պայուսակիս բաժիններում:
բ) Պայուսակիս պարունակությունը դատարկում եմ սեղանին. այն, ինչ փնտրում եմ, իհարկե, ամենախորքում է:
գ) Ես ոչ մի կերպ փնտրածս չեմ գտնում, քանի որ պայուսակս միշտ լիքն է:

ՀԱՇՎԵՔ ՁԵՐ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ.

1. ա-1 բ-2 գ-3
2. ա-3 բ-1 գ-2
3. ա-2 բ-3 գ-1
4. ա-0 բ-1 գ-2
դ-2 ե-0 զ-2 է-3
5. ա-2 բ-1 գ-3

Եվ այսպես, ինչպիսի՞ն եք Դուք

5-8 միավոր
Դուք մի փոքր թափթփված եք, այսինքն՝ լավ չեք դասավորում Ձեր իրերը, երբեմն նույնիսկ կորցնում եք դրանք, բայց էությամբ կենսախինդ մարդ եք, սիրում եք անպաճույճ կենսաձև, ավելի շատ կապված եք մարդկանց, քան իրերի հետ:

9-16 միավոր
Դուք մտածում եք ամեն ինչի մասին՝ ոչինչ չթողնելով պատահականության քմահաճույքին, կշռադատում եք այն ամենը, ինչ սպասվում է Ձեզ, ձեռք եք առնում նախազգուշական միջոցներ: Դա լավ է, բայց մի քիչ ձանձրալի է, քանի որ Դուք ամեն ինչ վաղօրոք գիտեք: Երբեմն կարելի է կյանքին վերաբերել մի փոքր ավելի թեթև և պակաս լրջությամբ:

17 և ավելի միավոր
Եթե Ձեր պայուսակն իր պարունակությամբ հանդերձ գողանան, ապա Դուք կորած եք: Դուք կարիք ունեք թաքնվելու Ձեր ճշմարիտ պատկերի ետևում: Աշխատեք լինել ավելի բնական, և Ձեր կյանքը կդառնա էլ ավելի հրաշալի:

«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով