Սիրիական բանակը մեկ օրում 500 գրոհային է ոչնչացրել Հալեպում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիացի զինվորականները և աշխարհազորայինները նախ հետ մղելով ահաբեկչական խմբավորումների հարձակումները Հալեպի հարավ-արևմուտքում՝ 500 գրոհային են ոչնչացրել, ևս 1 000 ահաբեկիչ վիրավոր է: Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին:
Դրա հետ կապված պաշտոնական տեղեկություն սիրիական բանակի ներկայացուցիչներից չի ստացվել:
Հաղորդվում է, որ գրոհայինները սպանվել են հարձակման առաջին ալիքի ժամանակ, որը սկսվել է ուրբաթ առավոտյան:
Շաբաթ օրը ահաբեկիչները կազմակերպել են հարձակման երկրորդ փուլ Ազ-Զահրա թաղամասում: Բանակին և աշխարհազորայիններին հաջողվել է հետ մղել գրոհը: Սակայն ռազմական ակադեմիայի համար դաժան մարտերը շարունակվում են: Հարձակումն ահաբեկիչներն ուղեկցում են ականապատ զրահատեխնիկայի և մահապարտների պայթեցմամբ:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



