Հրաշալի միջոց հարբուխը բուժելու համար
ՖՈՏՈԱշնանային-ձմեռային շրջանը մրսածության ժամանակն է: Նույնիսկ լավ իմունիտետի դեպքում ոչ ոք երաշխավորված չէ դրանից, առավել ևս, եթե դուք շատ եք շփվում մարդկանց հետ կամ օգտվում հասարակական տրանսպորտից:
Եթե դուք հարբուխ եք ընկել, դժվար եք շնչում, չեք կարողանում քնել, ապա օգտագործեք հետևեյալ փորձված միջոցը, որը բուժում է հարբուխը մեկ գիշերվա ընթացքում: Այն ոչ թե հանում է նշանները, այլ վերացնում հենց բուն պատճառը:
Ձեզ անհրաժեշտ կլինեն․
- 1 կիտրոն
- 1 սոխ՝ միջին չափսի
- 2 ճաշի գդալ մեղր
- 2 բաժակ ջուր։
Եռացրեք ջուրը, մանր կտրատեք սոխը և գցեք եռացող ջրի մեջ`15 րոպեով: Անջատեք կրակը, թողեք այն մնա 5 րոպե: Այնուհետև ավելացրեք 2 գդալ մեղր և լավ խառնեք: Խմելուց անմիջապես առաջ մեկ կիտրոնի հյութ ճզմեք:
Խմեք այն օրը 2-3 անգամ` մեկ ճաշի գդալ: Այս ըմպելիքը կարելի է պահել 2 օր: Սակայն դա լրիվ բավական է: Հարբուխը կանցնի ժամերի ընթացքում, ամենուշը` մեկ օրվա:
Աղբյուր` LADYNEWS.am