Ռուսաստանը թևավոր հրթիռներով սուզանավեր է ուղարկել Սիրիա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹևավոր հրթիռներով հանդերձված երեք ռուսական սուզանավեր միացել են «Ծովակալ Կուզնեցով» հածանավի գլխավորությամբ նավերի խմբին։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ հղում անելով ռազմածովային ոլորտի աղբյուրներին։
Մասնավորապես հաղորդվում է, որ բրիտանական թագավորական նավատորմը նկատել է «Ակուլա» դասի երկու ատոմային սուզանավ և «Կիլո» դասի մեկ դիզելա-էլեկտրական սուզանավ, որոնք անցած շաբաթ Մուրմանսկի բազայից մտել են Հյուսիսային Ատլանտիկա։
Նշվում է, որ «Ծովակալ Կուզնեցովի» գլխավորած խումբը գտնվում է հյուսիսաֆրիկյան ափի մոտ «սպասման ռեժիմում»։ Հաղորդվում է նաև, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտավախություն ունի Սիրիայում թիրախներին հարվածելու հնարավորության առնչությամբ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



