Թրամփի ու Քլինթոնի վարկանիշերը գրեթե հավասարվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆWashington Post թերթի ու ABC News հեռուստաալիքի կողմից անցկացված համատեղ հարցումը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից 9 օր առաջ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի ժողովրդականության ցուցանիշն ընդամենը 1 տոկոսով է գերազանցում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վարկանիշին։
«Հարցումը ցույց է տալիս շատ լարված պայքար։ Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել 46 տոկոսը, Թրամփի օգտին՝ 45 տոկոսը»,-ասվում է հաղորդագրությունում։
Քլինթոնի օգտին քվեարկել որոշած ընտրողների մեծամասնությունը հայտնել է, որ իր որոշման վրա չի ազդել ուրբաթ հաղորդված տեղեկությունն այն մասին, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն վերսկսում է հետաքննությունը Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության գործով։
Հարցմանը մասնակցել է 1160 մարդ։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



