Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համատեղելի է արդյո՞ք Հերմինե Նաղդալյանը ԱԺ-ի հետ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, պատասխանելով Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառանալու մասին հարցին նշել է, թե այդ դեպքում Ծառուկյանը պետք է նկատի ունենա, որ գործարարությունն ու օրենսդիր աշխատանքը անհամատեղելի են։ Անշուշտ, Հայաստանի օրենսդրությամբ գործարարները չեն կարող հայտնվել Օրենսդիր մարմնում և կարծես թե Հերմինը Նաղդալյանը հանդես է գալիս օրենքի տառի պաշտպանությամբ։ Սակայն այնուամենայնիվ Նաղդալյանի հայտարարությունը մի շատ մեծ հարցական է առաջադրում։ Եթե նա խոսում է գործարարության և օրենսդիր աշխատանքների անհամատեղելիության մասին, ապա այդ դեպքում ինչ է կորցրել ԱԺ-ում Հերմինե Նաղդալյանն անձամբ, ով բազմիցս հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում իր բիզնեսների և ունեցվածքի պատճառով, որոնք վերջինիս ապահովել են «բիզնես լեդիի» համբավը։

Ինչ գործ ունեն Ազգային ժողովում Նաղդալյանի բազմաթիվ կուսակիցներ որոնք անգամ չեն էլ թաքցրել իրենց գործարարությամբ զբաղվելը։ Գուցե հիշեցումներ անելու փոխարեն Նաղդալյանը նախևառաջ օրինակ ծառայեր այլոց և որպես գործարար չհավակներ օրենսդրական գործունեության, որը կարծես թե այնքան էլ տպավորիչ արդյունքներ չի ունեցել՝ չհաշված մի շարք միջազգային սկանդալները, որոնցում Հայաստանը հայտնվել է Եվրախորհրդում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ոչ ճկուն և անհեռատես դիվանագիտության արդյունքում։ Անշուշտ, օրենքը պետք է գործի և պետք է գործի բոլորի համար հավասար պայմաններով, սակայն պարզվում է Նաղդալյանի մոտ գործում է Ջորջ Օրվելի «Անասնաֆերմայից» հայտնի կանոնը՝ «Բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են քան մյուսները»։

Թերևս արժե այս հրաշալի ստեղծագործությունը խորհուրդ տալ Հերմինե Նաղդալյանին, գուցե վերջինիս ընթերցանությունից հետո նա կդադարի հանդես գալ այնպիսի հայտարարություններով, որոնք ակամայից ուղղված են լինում հենց իր և իր բազմաթիվ թիմակիցներին։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար