Մալթայի օդանավակայանի շրջանում ուժգին պայթյուն է որոտացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄալթայում՝ օդանավակայանի շրջանում, ուժգին պայթյուն է որոտացել՝ հայտնում է Sun պարբերականը։
Ականատեսների խոսքով՝ սկզբում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որից հետո լսվել են մի քանի՝ պակաս աղմկոտ պայթյունների ձայներ։
Ըստ պարբերականի հրապարակած կադրերի՝ օդանավակայանի շրջանում տեսանելի է ծխի բարձր սյուն։ Ականատեսների վկայությամբ՝ դեպքը տեղի է ունեցել օդանավակայանի մոտ գտնվող բնակավայրում։ Հաղորդվել է չվերթների հետաձգման մասին։
Ավելի ուշ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ պայթյունը գրանցվել է Գուջա բնակավայրի՝ հրավառության նյութեր արտադրող ֆաբրիկայի տարածքում։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



