Իրաքցի զինվորականները վերսկսել են հարձակումը Մոսուլի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի կառավարական ուժերը եռօրյա դադարից հետո հոկտեմբերի 31-ին վերսկսել են հարձակումը Մոսուլի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով զինվորականների հայտարարությանը:
Հոկտեմբերի 28-ին Իրաքի հրամանատարությունը Մոսուլի վրա հարձակման դադար Էր հայտարարել ձեռք բերված դիրքերն ամրապնդելու համար:
Հայտարարության մեջ ասված Է, որ հարձակումն սկսվում Է արեւելյան ուղղությամբ, դրա հիմնական թիրախը կդառնա Տիգրիս գետի արեւելյան ափը:
Մոսուլի վրա Իրաքի զինվորականների եւ ոստիկանության ուժերի, ինչպես նաեւ քրդական կազմավորումների կողմից ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժի աջակցմամբ լայնածավալ հարձակումն Է սկսվել հոկտեմբերից 17-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



