Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արմավիրում 41-ամյա «ամաչկոտ» տաքսիստը առևանգել է ուղևորուհուն՝ սպառնալով, որ կհրկիզի մեքենան ու վերջ կդնի իրենց կյանքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1in.am-ը գրում է.

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Արման Գրիգորյանի գործի դատական քննությունը:

41-ամյա Արմանը երկրորդ անգամ էր մեղադրվում առևանգման համար: Առաջին անգամ 2013 թվականի դեկտեմբերին էր նա դատապարտվել այդ արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով:

Արմանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման ու ազատվել էր 2015 թվականի ապրիլի 15-ին՝ պայմանական-վաղաժամկետ՝ պատժի 1 տարի 6 ամիս 19 օրը չկրած:

Եվ ամիսներ անց՝ 2015 թվականի սեպտեմբերի 7-ին, դարձյալ քրեական գործ է հարուցվել նրա նկատմամբ՝ առևանգման մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով:

Արմանը, կարելի է ասել, «մասնագիտացել է» աղջիկ առևանգելու «գծով»:

Դատական ակտում Արմանի վերաբերյալ արձանագրված է հետևյալը. Արմավիրի մարզի բնակիչ Արման Գրիգորյանը «կյանքի ընթացքում ունեցել է բարդույթներ, որոնք արտահայտվել են հակառակ սեռի հետ շփման մեջ»:

Առևանգման համար առաջին դատապարտումից հետո ազատ արձակվելով՝ Արմանը մարզի գյուղերից մեկում զբաղվել է հողագործությամբ, երբեմն էլ իր կողմից վարած մեքենայով տաքսու ծառայություններ է մատուցել:

Հողագործական աշխատանքների ժամանակ Արմանը նկատել ու սիրահարվել է նույն գյուղի բնակիչ Նոնային (անունը փոխված է): Արմանը սկսել է հետևել Նոնային, պարզել է, որ նա աշխատում է բանկում: Որոշել է Նոնայի հետ ծանոթանալ՝ ներկայանալով որպես տաքսու վարորդ ու ծառայություններ մատուցելով որպես տաքսիստ:

2015 թվականի ամռանը Արմանը մեքենայով գնացել է Նոնայի գյուղ և սպասել է նրան: Երբ Նոնան տնից դուրս է եկել՝ աշխատանքի գնալու, Արմանը տաքսին մոտեցրել ու առաջարկել է իր ծառայությունը: Նոնան համաձայնել ու մեքենա է նստել:

Դրանից հետո մոտ չորս-հինգ անգամ Արմանը որոշակի վճարի դիմաց Նոնային գյուղից տեղափոխել է աշխատավայր:

Չնայած թափած ջանքերին՝ Արմանը այդ երթևեկությունների ժամանակ չի կարողացել Նոնայի հետ մտերմություն հաստատել: Նոնան «տոն չի տվել» տաքսիստի ջանքերին և «ուղևոր-վարորդ» հարաբերությունների սահմաններից դուրս չի եկել:

Արմանը, տեսնելով, որ աղջիկը մտերմություն անելու ցանկություն չի դրսևորում, որոշել է… առևանգել նրան:

2015 թվականի սեպտեմբերի 5-ին, իմանալով Նոնայի՝ աշխատանքի գնալու ժամանակը, Արմանը մեքենան կայանել է գյուղի կանգառում և նորից առաջարկել է իր ծառայությունը: Նոնան, ոչինչ չկասկածելով, նստել է մեքենայի հետևի նստատեղին:

Արմանը շեղվել, ընթացել է այլ ճանապարհով: Նոնան անմիջապես պահանջել է կանգնել:

Արմանը փակել է մեքենայի դռները: Ապա Նոնային սպառնացել է այրել մեքենան, եթե նա չհամաձայնի իր առաջարկին:

Դրանից հետո Արմանը, նախապես իր հետ վերցրած, գործով չպարզված ծխարձակող նյութերն օգտագործելով՝ փորձել է վախեցնել ու ճնշել Նոնայի կամքը՝ տպավորություն ստեղծելով, թե այրում է մեքենան ու վերջ է դնում իրենց կյանքին:

Աղջիկը, հասկանալով, որ նման պայմաններում Արմանին դիմադրել չի կարող, գործել է խորամանկությամբ. նա Արմանին է տվել իր հեռախոսահամարը, համաձայնել է շփվել նրա հետ: Միայն դրանից հետո Արմանը մեքենայի ընթացքը փոխել է, ապա պատահական տաքսի է կանգնեցրել ու, վստահելով Նոնայի խոստումներին, նրան ճանապարհել է տուն: Սակայն աղջիկը, ազատության մեջ հայտնվելով, դիմել է ոստիկանություն…

Առաջադրված մեղադրանքում Արման Գրիգորյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ կյանքի ընթացքում համոզվել է, որ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման մեջ հաջողություն չի ունենում, չի կարողանում նորմալ «շփում հաստատել, քանի որ… ամաչկոտ է: Բայց ինքը միշտ երազել է, որ կողքին սիրած անձնավորություն ունենա…»:

Ահա այդ պատճառով էլ առաջին անգամ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին առևանգել է հավանած աղջկան, բայց աղջիկը չի համաձայնել իր հետ լինելու առաջարկին, ինքը դատվել ու դատապարտվել է առևանգման համար:

Երկրորդ առևանգման մանրամասները Արմանը չի ցանկացել ներկայացնել՝ ասելով, թե իր համար տհաճ է հիշել այդ դեպքը:

Արմանի միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Արմանը զղջացել է կատարածի համար, ընդունել է մեղքը, նրա խնամքին են վատառողջ մայրը, չաշխատող հայրն ու քույրը: Ինքը՝ Արմանը, ֆիզիկապես վատառողջ է, մի շարք հիվանդություններ ունի:

Ընդհանուր իրավասության դատարանը Արման Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 3 տարի 3 ամիս ազատազրկման, դրան մասնակիորեն գումարել է նախորդ պատժի չկրած մասից ու վերջնական պատիժ է սահմանել 4 տարի ազատազրկումը:

Պատժի կրման ընթացքում Արման Գրիգորյանի նկատմամբ սահմանվել է նյարդահոգեբույժի հսկողություն:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունվարի 14-ից:

Դատավճիռը չի բողոքարկվել և օրինական ուժի մեջ է մտել:

Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի