Բարաք եւ Միշել Օբամաները տոնել են իրենց վերջին Հելոուինը Սպիտակ տանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲարաք եւ Միշել Օբամաներն Սպիտակ տանը տոնել են իրենց վերջին Հելոուինը: Տոնական միջոցառումների ընթացքում, որոնց հրավիրված Էին զինծառայողների ընտանիքներ, ԱՄՆ-ի նախագահը եւ առաջին տիկինը հանպատրաստից պարել են Մայքլ Ջեքսոնի Thriller երգի ներքո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նաեւ նրանք կոնֆետներ են բաժանել երեխաներին: «Այս օրը դուք կարող եք ուշադրություն չդարձնել Միշելին եւ մոռանալ առողջ սննդի մասին»,- մեջբերում Է անում The Washington Post-ն Օբամայի խոսքից:
Առաջին տիկինը 2010 թվականից առողջ սնունդ Է քարոզում ամերիկյան դպրոցներում: Նրա նախաձեռնությամբ ուսումնական հաստատություններում ընդունվել Է ծրագիր, որը նախատեսում Է բանջարեղենի, մրգերի, ինչպես նաեւ սպիտակուցով հարուստ կերակրի ներառում աշակերտների սննդաբաժնում:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



