Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մասնագետները քննարկել են մայրական հիվանդացության ու մահացության նվազեցմանն առնչվող հարցեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի հերթական նիստում «Մայրական հիվանդացության ու մահացության նվազեցման նպատակով ԱՀԿ-ի «Մազից կախված' կրիտիկական դեպքերի» աուդիտի ներդրման մասին հարցը քննարկվել է խորհրդի թարմացված կազմով։

Մինչ օրակարգին անցնելը, փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված մանկաբարձության և գինեկոլոգիայի 19 անդամից կազմված նոր խորհուրդը, ինչպես նաև խորհրդի կանոնադրությունը։

Արմեն Մուրադյանը նշել է, որ խորհրդում ընդգրկվել են ավելի մեծ թվով առաջատար մասնագետներ, որպեսզի առավել խոր քննարկումներ իրականացվեն։ «Բավական ներկայացուցչական և հեղինակավոր մարմին է ձևավորվել, որի կայացրած որոշումները խիստ մասնագիտական կլինեն և կնպաստեն ծննդօգնության որակի բարելավմանը»,-հավելել է նախարարը։

Այնուհետև ՀՀ ԱՆ աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանը Առողջապահության համաշխարահային կազմակերպության Անվտանգ մայրության նպատակով մայրական մահացության դեպքերի և բարդությունների ուսումնասիրության ընդհանուր սկզբունքները և ՀՀ ԱՆ կողմից ընտրված «մազից կախված դեպքերի» մեթոդի ներդրման» մասին։ Այս հրամանը հնարավորություն կտա «մազից կախված» կրիտիկական դեպքերի վարումը գնահատել ԱՀԿ երաշխավորությունների և չափորոշիչներով։

Նախարարն առաջարկել է հանրապետության ծննդօգնության բոլոր բժշկական կազմակերպություններում նախատեսվող ուսումնասիրություններին զուգընթաց կազմակերպել դասընթացներ' բուժաշխատողներին ծանոթացնելով այդ ուղեցույցներին և բուժօգնության որակի գնահատման չափանիշներին։ «Այսպիսով մենք կունենանք չափելի որակ, որի ապահովման նկատմամբ չափազանց խիստ հսկողություն կիրականացվի»,-ասել է Արմեն Մուրադյանը' կարևորելով կրիտիկական դեպքերի մասին բուժհիմնարկների կողմից նախարարությանը և ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանին ժամանակին տեղեկացնելը։

«Մազից կախված դեպքերի» այս նոր մեթոդի ներդրումը բուժհաստատություններին հնարավորություն կտա բացահայտել կրիտիկական դեպքերի առաջացման պատճառները, վարման հետ կապված խոչընդոտները, բացթողումները և այլն։ Նման դեպքերի վերլուծությունն իրականացվում է դասեր քաղելու և առաջիկայում դրանք հնարավորինս կանխարգելու կամ առավել արդյունավետ, ապացույցների վրա հիմնված միջոցառումներ կիրառելու նպատակով։ «Մայրական մահացության ցուցանիշը ոչ միայն առողջապահական, այլև ցանկացած երկրի զարգացվածության կարևորագույն ցուցանիշ է»,-ասել է Արմեն Մուրադյանը' տալով հանձնարարականներ դեպքերի մասին տվյալների հավաքագրման, դրանց վերլուծության և համապատասխան միջոցառումների ձեռնարկման ուղղությամբ։ Նա նշել է, որ բոլոր այս միջոցառումները միտված են երկրում մայրական և պերինատալ հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցմանը։

Ռուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը