Ռիոյի օլիմպիական խաղերի աշխատողներին աշխատավարձերը չեն վճարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ31-րդ ամառային օլիմպիական խաղերի աշխատակիցները դատի կտան կազմակերպիչներին աշխատավարձի չվճարման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի հարյուրավոր աշխատակիցների դատի են տալու Խաղերի կազմկոմիտեին՝ չվճարված աշխատավարձի պատճառով: Օլիմպիական խաղերի ավարտից անցել է արդեն 2 ամիս, սակայն աշխատողների հիմնական մասն աշխատավարձ չի ստացել: Նման խնդրի առաջ են կանգնել Խաղերի ընթացքում մարզակառույցներում աշխատած բժիշկները, DJ-ները, մեդիա կենտրոններում աշխատակիցները:
31-րդ ամառային օլիմպիական խաղերն անցկացվեցին Ռիոյում, մոտ 10.500 մարզիկներ, աշխարհի 206 երկրից պայքարեցին մեդալների հավաքածուների համար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



