Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տաք շոկոլադի պատրաստման 5 հեշտ եղանակ

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

1. Դասական տաք շոկոլադ

Անհրաժեշտ է`

1 լիտր կաթ

200 գրամ դառը կամ կաթնային շոկոլադ

2.5 թեյի գդալ օսլա

Բաղադրիչների վերոնշյալ քանակից ստացվում է 4-5 բաժին: Օսլան լուծել մի բաժակ կաթի մեջ: Մնացած կաթը լցնել կաթսայի մեջ, դնել միջին կրակի վրա, ավելացնել շոկոլադ: Տաքացնել այնքան, մինչև շոկոլադը լուծվի: Ավելացնել օսլայով կաթը, լավ խառնել, տաքացնել այնքան, մինչև զանգվածը պնդանա: Հանել կրակի վրայից, մատուցել տաք վիճակում:

2. Տաք շոկոլադ մեքսիկական ձևով

Անհրաժեշտ է`

50 գրամ էքստրա-դառը շոկոլադ

500 մլ կաթ

200 մլ ջուր

3 ձողիկ դարչին

¼ թեյի գդալ կայնեյան պղպեղ (ըստ ցանկության)

Շոկոլադը կտրատել փոքր կտորներով: Կաթն ու ջուրը լցնել կաթսայի մեջ և դնել միջին կրակի վրա: Ավելացնել մի ձողիկ դարչին ու ¾ շոկոլադ: Խառնել դարչինի ձողիկով, որպեսզի ամեն ինչ լավ խառնվի և կաթը ստանա դարչինի բույր: Ըստ ցանկության կարելի է ավելացնել կայնեյան բիբար: Մարմանդ կրակի վրա հասցնել եռման: Դարչինի ձողիկը կիսել: Ամեն բաժակի մեջ դնել մեկական մասնիկ: Ստացված զանգվածը հարել, լցնել բաժակների մեջ և մատուցել:

3. Տաք շոկոլադ թթվասերով

Անհրաժեշտ է`

50 գրամ կակաո

100 գրամ շաքարավազ

5 ճաշի գդալ թթվասեր

բուսական յուղ

վանիլին, դարչին

Խառնել կակաոն ու շաքարավազը: Փոքր կաթսայի մեջ եռման հասցնել թթվասերը, խառնելով ավելացնել կակաոն շաքարավազի հետ: Խառնելով հասցնել միատարր զանգվածի: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել բուսական յուղ, սակայն մինչև կակաոյի և շաքարավազի ավելացնելը: Կարելի է նույնպես ավելացնել դարչին և վանիլին:

4. Տաք շոկոլադ ռոմով

Անհրաժեշտ է`

1 լիտր կաթ

0.5 բաժակ սերուցք

2 ճաշի գդալ ռոմ

250 գրամ դառը շոկոլադ

Կաթսայի մեջ խառնել կաթը, սերուցքն ու ռոմը: Դնել կրակի վրա, հասցնել եռման: Միանգամից հանել կրակից և ավելացնել շոկոլադի կտորները, որպեսզի այն հալչի տաք կաթի մեջ: Խառնել, մինչև միատարր զանգված ստացվի: Մատուցել տաքացրած բաժակների մեջ:

5. Տաք կրեմային շոկոլադ

Անհրաժեշտ է`

1/3 բաժակ կակաո

¾ բաժակ շաքարավազ

մի պտղունց աղ

1/3 բաժակ եռման ջուր

700 մլ կաթ

½ բաժակ սերուցք

1 տուփ վանիլին

Կաթսայի մեջ լցնել կակաոն, շաքարավազը, աղն ու խառնել: Ավելացնել եռման ջուրն ու կրկին խառնելով հասցնել զանգվածը եռման: Եփել 2 րոպե՝ հետևելով, որ զանգվածը չայրվի: Ավելացնել կաթն ու տաքացնել` չհասցնելով եռման: Հանել կրակից, ավելացնել վանիլին: Լցնել 4 բաժակի մեջ և ավելացնել սերուցք: Մատուցելուց առաջ մի փոքր սառեցնել:

Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ