Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս սովորել ուրախանալ կյանքով. 10 կարևոր քայլ

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Երբեմն մեզ թվում է, թե բարդ իրավիճակներում լավատեսություն ու սթափություն ցուցաբերելը տարօրինակ է: Այնինչ հենց կյանքով ուրախանալու կարողությունն է մեզ դարձնում ինքնավստահ ու հավասարակշռված: Եթե դու կարողանաս յուրաքանչյուր օրվա մեջ գտնել պոզիտիվի քո բաժինը, դժվարություններն էլ հեշտ կհաղթահարես:

Թախծելու և հիասթափվելու առիթները սովորաբար իրենք են մեզ գտնում, իսկ ահա ուրախանալու համար առիթները մենք ինքներս պիտի ստեղծենք մեզ համար: Մեզանից քչերը կարող են գլուխ գովել՝ ասելով, որ պոզիտիվ ու թեթև են նայում կյանքին: Իսկ ահա բոլոր նրանց համար, ովքեր այդպիսին չեն, մենք կբացահայտնեք ամենօրյա ուրախության մի քանի առիթ: Հավատա՛, առօրյա կյանքը մեզ տալիս է այդ առիթները. մնում է նկատել դրանք:

Եղանակ. մեր երկրի կլիման այնպիսին է, որ իդեալական եղանակ լինում է տարվա մեջ ընդամենը մի քանի ամիս: Ու շատ հաճախ մենք բողոքում ենք, որ ամռանը շոգ է, աշնանը անձրև է, իսկ ձմռանն էլ՝ ձյունառատ: Իսկ մտածե՞լ ես, որ խնդիրը ոչ թե եղանակի, այլ քո՝ նրա հանդեպ ունեցած վերաբերմունքի մեջ է: Չսիրել եղանակը, որն այդ պահին քո պատուհանից այն կողմ է, նշանակում է չսիրել օրը, որը սկսվել է… Իսկ դա արդեն առիթ է, որ այն անցնի անիմաստ, դատարկ, անշուք ու ձանձրալի:

Ուտելիք. տարատեսակ դիետաները, ուտելու ընթացքում կիլոգրամների մասին մտածելը ամբողջությամբ սպանում է քո՝ ուտելուց հաճույք ստանալու հնարավորությունը: Ուտելու ընթացքում մտածիր միայն տվյալ համեղությունը վայելելու մասին, ըմբոշխնիր այն սիրով ու տոն դարձրու պահը և ոչ թե ծանրաբեռնիր ուղեղդ անդուր մտքերով:

Բույրեր. որոշ բույրեր մեզ մանկություն են տեղափոխում, մյուսները՝ պատանեկության անհոգ օրեր, երրորդները՝ տոների ուրախությունը: Սովորություն դարձրու շնչել հաճելի բույրերը: Օրինակ՝ մանդարինը ուտելուց առաջ շնչիր նրա բույրը, սուրճը ըմպելուց առաջ վայելիր նրա տաք ու բուրումնավետ գոլորշին: Եթե զգում ես, որ տրամադրությունդ այն չէ, ցանիր քո վրա այն օծանելիքը, որը կրում էիր այն պահին, երբ քեզ երջանիկ էիր զգում:

Ձայներ. դա կարող է լինել սիրելի երաժշտությունը, բնության ձայները կամ լռությունը: Մանկական ծիծաղը, սիրելի մարդու ձայնը, գրքի թերթերի շրշյունը լավագույն լիցքաթափող ձայներն են:

Ընթերցանություն և կինո. սերիալների սիրահարները լավ գիտեն, որ այդ ֆիլմերը կարող են լցնել ամբողջ օրդ այնպես, որ անգամ չնկատես՝ ինչպես առավոտը երեկո դարձավ: Ու առհասարակ, ֆիլմերի ու գրքերի շնորհիվ մենք կարողանում ենք կտրվել մեր ձանձրալի իրականությունից և ապրել մեր հերոսների կյանքով:

Քուն. սովորաբար կուշտ քնելու համար մենք ստիպված ենք լինում սպասել մի ողջ շաբաթ ու անել դա հանգստյան օրերին: Սակայն օրվա մեջ 20-30 րոպե քնելը այն պահերին, երբ դու իսկապես հոգնած ու անուժ ես, անասելի հաճույք է, որը ոչնչով չի կարող փախարինվել:

 

Լավ հիշողություններ. ամեն մարդ էլ ունի լավ հիշողություններ: Դժվար պահին մտաբերիր դրանք ու հիշիր, որ մեզ հետ կատարված յուրաքանչյուր լավ բան կարող է կրկնվել ապագայում:

Նոր բացահայտումների հաճույքը. կյանքի տարբեր փուլերում նորը բացահայտելու ցանկությունը տարբեր կերպ է դրսևորվում: Օրինակ՝ օտար լեզուներ սովորելը միշտ չէ, որ պետք է անել նրա համար, որ ուղղակի պետք է: Ցանկության դեպքում այն կարող է դառնալ հրաշալի հոբբի, որն էլ հետագայում քեզ լավագույն աշխատանք գտնելու հեռանկարներ կտա:

Լիցքաթափվել կարողանալու տաղանդը. այն է՝ թույլ տալ քեզ ոչնչի, ոչ մի հոգսի ու հարցի մասին չմտածելու շռայլությունը: Մի՛ վերցրու քո ուսերին ամենքի ու ամեն ինչի մասին մտածելու բեռը: Կարողացիր կտրվել ամեն ինչից ու ապրել այստեղ և հիմա:

 Սերը. անգամ եթե քո սերն անպատասխան է, այն զգալու քո ունակությունն արդեն երջանկություն է: Թույլ մի՛ տուր հուսահատությանը իշխել քո մտքերին, ոգևորվիր այդ զգացմունքներով, ստեղծագործիր, եթե ունես նման կարողություններ: Չէ՞ որ սերը թևեր է տալիս:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»