Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գազպրոմի» շաբաշը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Գազի սակագինը ապագայում իջնելու է։ Այս տեղեկությունն արդեն իսկ պաշտոնական է, քանի որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագնի վերանայման հարցով։ Սակայն հենց այս տեղեկությունն արդեն իսկ զավեշտալի է դառնում, քանի որ գազի գինը կարող էր ավելի նվազ լինել մինչ այս, քանի որ, ըստ էության, բարձրացումից մինչ օրս որևէ էական փոփոխություն ո՛չ Հայաստանում, ո՛չ աշխարհում չի եղել։ Ավելին, պարզվում է, որ ոչ թե ՀԾԿՀ-ն է ուսումնասիրել ոլորտում իրավիճակը, պարզել, որ գազի սակագինը կարող է ավելի ցածր լինել և դիմել «Գազպրոմին», այլ հենց «Գազպրոմն» է բարի կամք ցուցաբերում։

Սա ցույց է տալիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետագա գործունեության ոչ նպատակային լինելը։ Ըստ էության՝ այս մարմինը դակիչ գործառույթներից զատ որևէ այլ բանով չի էլ զբաղվել, մեծ հաշվով հնարավորություն էլ չի ունեցել, քանի որ հանձնաժողովը գործնականում որևէ անկախ քայլի շանս էլ չունի։ Նման պայմաններում թերևս նպատակահարմար է Կառավարության կրճատումների ցանկում ընդգրկել նաև Ռոբերտ Նազարյանի «հիմնարկը»։

Ինչ վերաբերում է գազի սակագնին, չնայած վերևում նշեցինք, որ որևէ բան չի փոխվել, սակայն ճշգրտելով շեշտենք, որ որևէ բան չի փոխվել տնտեսական տեսանկյունից, իսկ գլխավոր փոփոխությունն այն է, որ վարչապետ է փոխվել, ինչը նշանակում է, որ իշխանությունները շարունակ քայլեր են ձեռնարկելու նոր կառավարության նկատմամբ հանրային վստահություն ստեղծելու ուղղությամբ։ Այս տեսանկյունից «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի այցը Հայաստան և հանդիպումները Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ արդեն իսկ ցույց էին տալիս, որ առաջիկայում գազի սակագինը նվազելու է։ Սա, ի դեպ, ավանդույթ է դառնում, քանի որ Միլլերի այցելություններին մշտապես հաջորդում են սակագնի փոփոխությունները։ Կարճ ասած՝ սակագնի փոփոխությունը կանխատեսելի էր։ Իհարկե, ՀԾԿՀ-ն մի քանի օր կքննի սակագնի նվազեցման հայտը, ուսումնասիրություն կկատարի և կորոշի բավարարել։

Սա լիովին կանխատեսելի ընթացակարգ է, այդուհանդերձ, պետք է նշել, որ առավել ցանկալի կլիներ, եթե գոնե արտաքուստ, գոնե ձևականորեն ՀԾԿՀ-ին հրահանգվեր սակագինը նվազեցնելու հայտ ներկայացնել «Գազպրոմին», որն էլ կբավարարեր այդ առաջարկը։ Այսպես գոնե առաջին դերում կլիներ ՀԾԿՀ-ն, որի վստահության վարկանիշը, մեղմ ասած, լավ դիրքում չէ։ 

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում