Քադիրովի քննադատությունը Պուտինին ստիպել է վերանայել Չեչնիայի բյուջեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյն բանից հետո, երբ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը քննադատել էր Չեչնիայի հանրապետության բյուջեն 2017-ին կրճատելու մասին ՌԴ Ֆիննախի առաջարկը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին հանձնարարել է ամեն դեպքում մտածել Հյուսիսային Կովկասի ֆինանսավորման մեծացման մասին, փոխանցում է Newsru-ն:
«Քննարկել միչեւ 2025 թվականը «Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի զարգացումը» պետական ծրագրի ֆինանսավորման ծավալների մեծացման հնարավորությունը 2018 թվականի եւ 2019-2020 պլանային շրջանում բյուջեն ձեւավորելիս»,- ասված է կարգադրության մեջ:
Կարգադրության իրականացման պատասխանատու է նշանակվել Դմիտրի Մեդվեդեւը:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



