Ալաբամայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել բենզատար խողովակաշարի պայթելուց հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱլաբամայի նահանգապետ Ռոբերտ Բենթլին նահանգում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել նախօրյակին Colonial Pipeline ընկերության բենզատարի պայթյունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Արտակարգ դրության ռեժիմը կգործի 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 1-ը, եթե որոշումը չեղյալ չհայտարարվի»,- ասված Է նահանգապետի կայքում զետեղված հայտարարության մեջ:
Ավելի վաղ ընկերությունը հայտնել Էր, որ միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի 1-ին Շելբիի օկրուգում բենզատարի վրա բանվորների բրիգադի աշխատանքների ժամանակ: Այն բանից հետո, երբ Էքսկավատորը դիպել Է խողովակին, տեղի Է ունեցել վառելանյութի բոցավառում, որը հրդեհ Է առաջացրել: Վերջին տվյալներով՝ միջադեպի հետեւանքով զոհվել Է մեկ մարդ, հինգը տուժել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



