Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մեկին կերակրիր, մյուսի տակդիրը փոխիր. Նելլին՝ երկրորդ երեխայի ծնունդի մասին

ԼԱՅՖ
Life.panorama.am-ը գրում է.
 
Օրեր առաջ Life.panorama.am-ը պատմեց, որ երգչուհի Նելլին պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ: Մեզ հետ զրույցում երգչուհին  նշել էր, որ բալիկը պետք է ծնվի հոկտեմբերի վերջին, սակայն երկու օր անց` հոկտեմբերի 17-ին, Նելլիի դուստը անակնկալ մատուցեց ու լույս աշխարհ եկավ:
 
Նորածին Սառան արդեն երջանկությամբ է լցրել Նելլիի ընտանիքը, իսկ երգչուհին այս անգամ Life.panorama.am-ին պատմել է երկու երեխաների մայր լինելու հետ կապված հաճելի հոգսերից.
«Սառան լույս աշխարհ եկավ իր ժամկետի մեջ, այնքան էլ շուտ չէր, բայց ամեն դեպքում դեռ ժամանակ կար, ինչեւէ` այնքան ակտիվ հղիություն եմ ունեցել, որ նորմալ էր բալիկիս` մի քանի շաբաթ շուտ ծնվելը», - նշեց երգչուհին ու հավելեց.
 
«Ես ու ամուսինս արդեն մոռացել էինք, թե ինչպիսին է կյանքը, երբ տանդ նորածին ունես, հիմա արդեն վերհիշեցինք ու մեծ հաճույքով գլուխ ենք բերում  փոքրիկի հետ կապված հարցերը: Մենք հիմա ապրում ենք շատ երջանիկ օրեր, մեր գեղեցիկ ընտանիքում իսկական տոն է Սառայի ծնունդից հետո»:
 
Նելլիին երկու երախաների մայր լինելու հետ կապված հոգսերը չեն վախեցնում.
«Շատ դժվար է մեր առօրյան. Առավոտյան, երբ արթնանում ենք, մեկը լացում է, մեկը շտապում է մանկապարտեզ, մեկին կերակրիր, մյուսի տակդիրը փոխիր... սակայն ես մեծ հաճույքով եմ այդ բոլորն անում, քանի որ հենց ընտանեկան երջանկությունը նաեւ նման հոգսերի մեջ է»,- նշեց նա:
 
Սառայի ավագ քույրը` Անահիտը, մայրիկի խոսքով եւս մասնակից է լինում քույրիկի խնամքին:
 
«Ավագ աղջիկս շատ է սիրել քույրիկին, ինչպես յուրաքանչյուր երեխա, նա էլ կարծում է, որ Սառան տիկնիկ է ու անընդհատ համբուրում է ու գրկում: Ես էլ փորձում եմ մշտապես Անահիտին մասնակից դարձնել մեր փոքրիկի խնամքի գործերին, ինչից իրեն շատ լավ է զգում»,- նկատեց Նելլին:
 
Մեկ ամսից Նելլին կվերադառնա աշխատանքի, դեկրետային դադար երգչուհին չի ունենա.
 
«Մեկ ամսից կվերադառնամ աշխատանքի, քանի որ «Biayni by Vahan khachatryan» բուտիկը պատրաստվում է իր ձմեռային նոր հավաքածուն ցուցադրել, եւ ես, որպես ընկերության մենեջեր, պարզապես դեկրետի ժամանակ չունեմ»,- նշեց երգչուհին, իսկ հարցին, թե աշխատանքի վերադառնալով ու բալիկին շատ ժամանակ չհատկացնելով մեղավորություն չի՞ զգումարդյոք, պատասխանեց.
 
«Ինձ մեղավոր չեմ զգում, քանի որ եթե օրվա որոշակի ժամեր աշխատում ես ու բալիկին վստահում ես դայակին, դա դեռ չի նշանակում, որ քիչ ժամանակ ես տրամադրում երեխային: Ես աշխատել եմ միշտ եւ ինքս ինձ առանց աշխատանքի չեմ պատկերացնում: Իսկ բալիկս խնամքի, սիրո պակաս երբեք չի ունենա, քանի որ Անահիտն էլ երբեք իրեն միայնակ չի զգացել: Ես ու ամուսինս փորձում ենք կարգավորել մեր ժամերը բալիկների հետ անցկացնելու համար, մեր երկուսի համար էլ ընտանիքն առաջին տեղում է»:
 
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ