Երևան, 23.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դու իմ ձեռքով ես գնալու… Անիծված լինի էն մայրը, որ քեզ է ծնել». Էքստրասենս Անի Մաջնունյանի մայրը՝ դստեր սպանության մեջ մեղադրվողին

ԼԱՅՖ

1in.am-ը գրում է.

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Աբրահամյանի նախագահությամբ շարունակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործի դատական քննությունը:

Ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով մեղադրվում է Մուշեղ Մխիթարյանը:

«Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուից հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանը սպանվել էր իր բնակարանում՝ դանակի բազմաթիվ՝ մոտ 50, այդ թվում՝ պարանոցին հասցված հարվածներով: Նրա դիակը հայտնաբերվել է 2015 թվականի օգոստոսի 5-ին: Նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին, ժամը 23-ի սահմաններում Անի Մաջնունյանին, ըստ գործի տվյալների, այցելել է սպանության համար մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը՝ «Յանուս» թատրոնի երիտասարդ ղեկավարը:

Դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը: Նա ասաց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

Ըստ ամբաստանյալի՝ Անի Մաջնունյանին ճանաչել է մի քանի ամիս: Սկզբում զանգահարել ու հեռախոսազրույց է ունեցել նրա հետ: «Անին առանց ինձ տեսնելու նորմալ նկարագրեց իմ արտաքինը… Հետո հանդիպեցինք… Նա ինձ ասում էր՝ Միք…»:

Դեպքի օրվա իրադարձությունները ամբաստանյալը նկարագրեց ըստ իր «սցենարի»՝ ամենայն մանրամասնությամբ նկարագրելով իր տեղաշարժերը, միջանկյալ մեկնաբանություններ կատարելով, որոնք կապ չունեին սպանության հետ:
Ըստ ամբաստանյալի ներկայացրածի՝ դեպքի օրվա ուշ երեկոյան ինքն ու իր ընկերուհի Աննա Մ.-ն, ճիշտ է, եղել են Անի Մաջնունյանի բնակարանում, բայց երբ հեռացել են, Անին ողջ է եղել…
Ամբաստանյալի ցուցմունքի համաձայն՝ 2015 թվականի օգոստոսի 4-ին իր ընկերուհի Աննա Մ.-ն՝ այս գործով կարևորագույն վկա, ում ցուցմունքի համաձայն՝ Անիի տուն գնալիս Մուշեղն ասել է, որ գնում են Անիին սպանելու, ահա այդ Աննան, ըստ Մուշեղի՛ ցուցմունքի, իմանալով, որ ինքը գնում է էքստրասենս Անիի տուն, խնդրել-աղաչել է, որ միասին գնան: Աննան ցանկացել է, որ Անին իր համար բախտագուշակություն անի: Աննան ցանկացել է հենց Մուշեղի հետ գնալ, քանի որ բախտագուշակության համար Անին գումար էր ուզում, իսկ Աննան փող չուներ, մտածում էր՝ Մուշեղի հետ գնալու դեպքում Անին անվճար գուշակություն կանի՝ որպես Մուշեղի մտերմուհի:

Ըստ Մուշեղի՝ Աննան Անիի հետ ծանոթացել էր Բաղրամյան պողոտայում: Այդ օրերին ցույցեր էին այնտեղ, Անին ասել է, թե ուզում է մոտիկից տեսնել ցուցարարներին, Մուշեղի հետ գնացել է Բաղրամյան պողոտա, որտեղ նրանց է մոտեցել ու Մուշեղի միջոցով Անիի հետ ծանոթացել է Աննան:

Օգոստոսի 4-ին Մուշեղը սկզբում չի ցանկացել Աննային իր հետ տանել Անիի տուն: Բայց քանի որ Աննան շատ է խնդրել, Մուշեղը զանգել է Անիին ու ասել է, թե հետը մի աղջկա է տանելու, ով ուզում է լսել Անիի գուշակությունը:

Անին սկզբում ասել է, թե ուշ է, ինքը «էկրանային տեսք չունի», բայց ի վերջո չի մերժել Մուշեղի խնդրանքը:

Երբ Մուշեղն ու Աննան մտել են Անիի շքամուտք, Աննան Մուշեղի հետ բնակարան չի բարձրացել, նա մնացել է շքամուտքում, որ ծխի: «Էդ էր պակաս՝ ես կանգնեի պադեզդում, մինչև ինչ-որ աղջիկ ծխեր»,- ասաց Մուշեղը:

Նա միայնակ մտել է Անիի տուն, տեսել է, որ Անիի տանը մի աղջիկ կա, հասկացել է, որ հաճախորդ է:

Մի քանի րոպե անց եկել է Աննան, դուռը բացել է Անին. «Իրար կեղծ ժպտացին, Աննան ներս եկավ»:

Զրուցել են դեսից-դենից, պաղպաղակ են կերել, անծանոթ աղջիկը գնացել է: Երբ Անին պետք է գուշակեր Աննայի համար, Մուշեղը, Անիի խնդրանքով, մտել է ննջարան, որ չխանգարի:
Հետո Անին ձայն է տվել՝ «Մխիթար»՝ այդ անունով կանչելով Մուշեղին: Անին կիթառը հանել, երգել է, Աննան էլ հուզվել և նույնպես երգել է: Ընթացքում, ըստ Մուշեղի, Աննան մի քանի անգամ սենյակից դուրս է եկել՝ իբր հեռախոսով խոսելու: Մուշեղի կարծիքով՝ նա գնում էր ծխելու:

Ի վերջո, Անին ասել է, թե հաջորդ օրը շուտ պիտի արթնանա: Մուշեղը խնդրել է, որ արթնանալուն պես իրեն էլ արթնացնի: Եվ Աննայի հետ դուրս է եկել Անիի տանից:

Տաքսի են նստել, գնացել են Մուշեղի շենքի մոտ: Աննան ցանկացել է այդ գիշեր մնալ Մուշեղի բնակարանում: Շենքին մոտենալիս Մուշեղը նկատել է, որ երկու երիտասարդ հետևում են իրենց: Նրանք մոտեցել են Մուշեղին, ասել են, որ նա ինչ-որ բան սխալ է արել: Այդ երիտասարդների մոտենալը Մուշեղը սկզբում «հարձակում» անվանեց, բայց երբ հիշեցրին, որ նա մարմնական վնասվածք չի ստացել, իրավապահներին հաղորդում չի ներկայացրել, ասաց, թե «հարձակում» ասելով՝ նկատի ունի, որ այդ երիտասարդները իրեն հետևել ու սպառանալով խոսել էին: Բացի այդ, ավելի վաղ «խակերները» հարձակվել ու «կոտրել էին» իր կայքէջը…

Այնուհետև Մուշեղը Աննայի հետ գնացել է իր բնակարան, բայց գիշերվա այդ ուշ ժամին՝ ժամը երեքի-չորսի սահմաններում, նա թակել է հարևան Էդգարի դուռը, արթնացրել է նրան, ասել է, թե իրեն վատ է զգում, խնդրել է, որ Էդգարը բարձրանա իր բնակարան:

Էդգարը եկել, նստել է Աննայի կողքին: Մուշեղը գնացել է քնելու, իսկ Էդգարն ու Աննան «դուռակ» են խաղացել, աղմկել են, ինչի պատճառով Մուշեղը նրանց դիտողություն է արել…

Հաջորդ օրը Աննան մնացել է Մուշեղի կողքին: Միասին գնացել են խանութ, Մուշեղը իր համար մայկա է գնել՝ տեսնելով, որ վերնաշապիկի օձիքը կեղտոտ է: Ապա գնացել են Հանրապետության հրապարակի սրճարաններից մեկը, որտեղ Մուշեղը հանդիպում ուներ իր ընկերուհի Լիլիթի հետ:

Աննան նստել է մեկ այլ սեղանի մոտ, հաճախ վեր է կացել, հեռացել, հետո վերադարձել, մինչ Մուշեղը խոսել է Լիլիթի հետ:

Լիլիթին ճանապարհելով՝ Մուշեղը ևս մի հանդիպման է գնացել՝ իր թատրոնում աշխատած Արամի հետ, ով երբեմն նրա պիեսները նաև խմբագրում էր: Ահա հիմա էլ Արամի հետ պիտի հանդիպեր, որ սպանության վերաբերյալ մի պիեսում փոփոխություններ կատարեին: Այդ պատճառով է Արամի հետ խոսել սպանության ու դրանից հետո հետքերը վերացնելու մասին: Արամը հարցրել է՝ ո՞ւմ է սպանում հերոսը, Աննան էլ վրա է բերել՝ ասենք ՝ սիրուհուն…

Արամի հետ հանդիպումից հետո Աննան խնդրել է, որ ինչ-որ գերեզմանատուն գնան: Նա Անիի խորհրդով պետք է ինչ-որ ծես կատարեր՝ այրեր իր հանգուցյալ հայրիկի շորերից: Հայրիկի շորերն էլ նա տնից վերցրել էր այն ընթացքում, երբ Մուշեղը Լիլիթի հետ նստած էր սրճարանում:

Մուշեղը, քանի որ գերեզմանների «մասնագետ» չէ, Աննային տարել է իր իմացած գերեզմանատունը՝ Նորագավիթի մոտակայքում, որտեղ թաղված է իր մայրը: Թե Աննան այնտեղ ինչ շորեր ու առարկաներ է այրել, ըստ Մուշեղի՝ ինքը չի տեսել, ինքը գնացել է մայրիկի շիրիմին այցի:

Գերեզմանատնային «ծեսից» հետո, երբ Մուշեղը պատրաստվել է տուն գնալ, նրան զանգահարել է ծանոթուհի Անի Զ.-ն ու հայտնել է, որ Անի Մաջնունյանին սպանել են: «Ես ծիծաղեցի, հումորով վերաբերվեցի, քանի որ դրանից առաջ գրել էին, թե ես եմ մահացել սրտի կաթվածից: Մտածեցի՝ Անիի մասին էլ են սուտ գրել…»:

Մուշեղը նշեց, թե կային մարդիկ, ում հետ Անին խնդիրներ ուներ: Իր վրա կատարված «հարձակումը», իր կայքը «կոտրելը» ու Անիի սպանությունը Մուշեղը մի ընդհանուր գործի շրջանակներում էր տեսնում…

Անի Զ.-ին Մուշեղն ասել է, թե Անիի սպանությունից հետո հաջորդը իրեն են սպանելու: Ապա ասել է՝ քանի որ ինքը սպանության օրը վերջինն է տեսել Անիին, իրեն, երևի, կասկածեն…

Մուշեղը կողմերի հարցերին պատասխանելով՝ ասաց, թե ինքը սեռական կապ է ունեցել Աննա Մ.-ի հետ, բայց նրան չի սպառնացել, թե այդ մասին կհայտնի նրա մայրիկին ու նախկին ընկերոջը, ու Աննային չի ստիպել իր հետ գնալ Անի Մաջնունյանին սպանելու: Այնուամենայնիվ, հեռախոսով խոսելով Աննայի հետ, Մուշեղը նրան կարգադրել է տանից հետը դանակ վերցնել, ու Աննան վերցրել է…

Աննա Մ.-ն հայտնել է, թե հասնելով Անի Մաջնունյանի շենքի բակ, ինքը վերջին պահին վախեցել է գնալ բնակարան, նստել է բակի զրուցարանում, սպասել է, ապա մի պահի վեր է կացել, բարձրացել է Անիի բնակարան ու տեսել է Անիի արնաշաղախ մարմինը…

Մուշեղը Աննայի ցուցմունքները սուտ անվանեց, ենթադրեց, թե նա միգուցե, ցանկացել է «ինչ-որ մարդկանց կոծկել…»: Անիի բնակարանում եղել է Աննայի ծխախոտի քնթուկը: Աննան ճանաչել է Անիի հեռախոսը, ասել է, թե նրա տանը տեսած կլինի, բայց ինչպե՞ս տեսավ, եթե Անիի տուն չի բարձրացել…

Տուժողի իրավահաջորդը՝ Անի Մաջնունյանի մայրը, ամբաստանյալին քաղհայցի պահանջ է ներկայացնում՝ 5 միլիոն դրամի չափով: Ըստ նրա՝ այդքան գումար անհետացել է Անիի տանից՝ չհաշված ոսկեղենը, որ ենթադրյալ մարդասպանը կապել է թաշկինակի մեջ ու հափշտակել է, ապա նվիրել է Աննային, վերջինս ոսկե զարդեր է ներկայացրել նախաքննական մարմնին՝ ասելով, թե Մուշեղի կողմից են նվիրված…

Անի Մաջնունյանի մայրը պոռթկաց ու ամբաստանյալին ասաց. «Ո՞վ ա էղել քեզ հետ, հանցակիցներիդ անուններն ասա, մի՛ ստիր, ո՞ւմ պատվերն ես կատարել, ասա՛, ես չեմ մեռնելու, դու իմ ձեռքով ես գնալու… Անիծված լինի էն մայրը, որ քեզ է ծնել…»:

Մուշեղ Մխիթարյանը հակադարձեց. «Դուք եք հանցագործը, որ ինձնից հինգ միլիոն եք պահանջում…»:

Դատական նիստի ավարտին ամբաստանյալը հանդես եկավ հայտարարությամբ. «Պաշտպանական հարցերով այսուհետև զբաղվելու եմ ինքնուրույն»: Նա հրաժարվեց իր շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանի ծառայություններից:

Նախագահողը հիշեցրեց, որ կարևոր փուլում է դատաքննությունը՝ հաջորդ նիստին ապացույցները պետք է հետազոտվեն:

Ամբաստանյալը մնաց անդրդվելի ու հրաժարվեց պաշտպանից՝ ավելացնելով, որ գոհ է իր պաշտպանի աշխատանքից, բայց սրանից հետո ուզում է ինքն իրեն պաշտպանել:

Ամբաստանյալը հայտարարեց նաև, թե լսել է՝ հաղորդում է նկարահանվում Անի Մաջնունյանի սպանության մասին. «Ո՛չ դատավճիռ կա, ո՛չ բան, ի՞նչ հաղորդում»,- դժգոհեց նա:

Մուշեղ Մխիթարյանը դատարանի դահլիճ էր ներկայացել ձեռնափայտով, ցուցմունքներ տալու ամբողջ ընթացքում նա թատերական կեցվածքով հենված էր ձեռնափայտին և վերջում էլ ասաց, թե ոտքերը հոգնել են…

Զատիկի ձվի ներկման ամենահետաքրքիր տարբերակներըԲժիշկը զգուշացրել է երեխաների մոտ երկարատև հազի թաքնված վտանգների մասին Իրանը, զգուշանալով պատասխանից, կրճատում է Սաուդյան Արաբիայի և Կատարի վրա հարձակումները․ JP Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններում Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ Բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կանԿիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ Պետական գործերի նախագահի պաշտոնում 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք չենք լինելու թույլ` ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսության ոլորտում. փոփոխությունը սկսվում է. Նարեկ ԿարապետյանԱնհավասար խաղի կանոններ. իշխանությունը՝ մրցակիցներից վախեցած Դոլարն էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Բժշկության աղոթքՏեստոստերոնը կարող է բարելավել ճարպային հյուսվածքի բաշխումը տարեց կանանց մոտ. Obesity PillarsԻրանում պատերազմի տնտեսական հետևանքները կարող են ավելի երկար տևել, քան բուն հակամարտությունը. AxiosՀայտնի է «Վարդաշեն» ՔԿՀ–ից փախուստի դիմած դատապարտյալի ինքնությունը ԱՄՆ-ին, թերևս, անհրաժեշտ լինի ուժեղացնել հարձակումները Իրանի դեմ՝ պատերազմն ավարտելու համար. ԲեսենթԼիբանանում էլեկտրամատակարարումը խափանվել է Քասմիա կամրջին հասցված հարվածներից հետոԱՄՆ ռազմական բյուջեն ֆինանսավորող կազմակերպությունները ևս օրինական թիրախ են. ՂալիբաֆԱշխարհահռչակ երգչուհու համերգի տոսմերը շարունակվում են վաճառվել՝ չնայած պատերազմինՄարկ Ռյուտեն ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային շարունակական աջակցությունը անվանել է «չափազանց կարևոր»«Մանչեսթեր Սիթին»՝ Անգլիական լիգայի գավաթակիրԻսրայելի դեսպանը չի կարողացել բացատրել Իրանի հրթիռային ներուժի «ոչնչացման» մասին հայտարարություններըՊուլկովոյում անօդաչուների հարձակման պատճառով 85 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել. ևս մեկ օդանավ աղետի ազդանշան է տվելՏեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ. Արտակ ԶաքարյանՑԱՀԱԼ-ը հարվածել է իրանական ռազմաբազային և հրթիռների ու այլ զենքի արտադրության օբյեկտներինՀամայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքին հուղարկավորել են Սիոնի տաճարում Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըԹեհրանը կփակի Հորմուզի նեղուցը իրանական էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարձակումների դեպքումԳեների չնչին մուտացիաները ձևավորում են քաղցկեղային բջիջների և իմունային համակարգի վարքագիծը. Cancer DiscoveryԻրանի հետախուզությունը հայտնել է անկարգություններ հրահրող 23 անձի ձերբակալության մասինԱրշակունյաց պողոտայում բախվել են «BMW»-ն և «Mercedes G»-ն Իրանը 74-րդ ալիքի շրջանակում հրթիռներով ու կամիկաձե անօդաչուներով հարվածել է ԱՄՆ-ի և Իսրայելի բազաներինԹրամփը նշել է Ամերիկայի «մեծագույն թշնամուն»՝ Իրանի «մահից» հետո Նարեկ Կարապետյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Վարդաշեն» ՔԿՀ–ից դատապարտյալ է փախել Իսրայելի համախառն կորուստները Իրանի հետ պատերազմի ֆոնին մոտենում են 17 միլիարդ դոլարի. «Курсор Инфо»«Բարսելոնային» հաղթանակ բերեց Արաուխոյի գոլըԳազի համաշխարհային շուկան Պարսից ծոցից մատակարարումների դադարեցումից հետո դեֆիցիտի եզրին է. FTՀայտնի, բայց անօգուտ. գեղեցկության միջոցներ, որոնք չեն աշխատում, բայց մենք դեռ օգտագործում ենք դրանք«Նոան» պարտության մատնեց «Շիրակին»Իրանի ԱԳ նախարար. Այլևս անիմաստ է ամերիկացիների հետ խոսելը Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Երևանում․18-ամյա վարորդը «LiXiang»-ով անցել է կանաչ խոտածածկի վրայով, բախվել «Nissan»-ին, վերջինն էլ «Kia»-ինԻրանի հրթիռային հարվածի հետևանքով Երուսաղեմում պայթյուններ են որոտացել 2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ավելի քան 8,000 ռшզմական թիրախի խnցման մասին ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասինԻրաքից Հայաստան է վերադարձել ՀՀ 9 քաղաքացի՝ Մերձավոր Արևելքում լարվածության մեկնարկից ի վերՇրջափակված ու հյուծված Արցախի համար վերջին ու հուսահատ մարտ տված տղաներն են, որոնց մեծ մասի գերեզմաններն անգամ անտեր մնացին ու այսօր պղծվում են. Դավիթ ՍարգսյանԽոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-նԱյսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան