«Ժողովուրդ». Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա 9 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել։ Այսպես՝ դեպի Եվրամիության անդամ երկրներ և Ռուսաստան արտահանումը աճել է համապատասխանաբար 14,1 և 54.6 տոկոսով։ Իսկ ներմուծումը ՌԴ-ից աճել է 1.2 տոկոսով։ Նկատենք, որ ցուցանիշները արձանագրվել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման օրոք, որից հետո նշանակված վարչապետ Կարեն Կարապետյանը մեր երկրի տնտեսության այսօրվա վիճակը համարեց անմխիթար։ Թերևս նա այսօրվա արտահանման մոտ 20 տոկոս աճը պետք է էապես ավելացնի, որպեսզի Հայաստանը սպառող Երկրից վերածվի արտադրողի՝ այդպիսով տնտեսության վիճակն առավել մխիթարական դարձնելով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։