Ալլա Պուգաչովայի կերպարով կինը համերգի ժամանակ «հարձակվել» է Կիրկորովի վրա
ԼԱՅՖՖիլիպ Կիրկորովը համերգի ժամանակ հայտնվել է գրեթե նույն իրավիճակում, ինչ օրերս Նիկոլայ Բասկովը՝ Վիլնյուսում, որտեղ երկրպագուհին գրկել էր Բասկովի ոտքերը՝ գետին տապալելով կատարողին:
Հիմա էլ Տոլյատիում Կիրկորովի համերգի ժամանակ մի կին նետվել է նրա ուղղությամբ, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունը:
Ըստ Life.ru-ի՝ 49-ամյա կինը անսպասելիորեն որոշել է մասնակցել Կիրկորովի համերգային համարներից մեկին: Երբ Կիրկորովը շքեղ հանդերձանքով դահլիճում քայլելով դեպի բեմ է շարժվել, «Ալլա Պուգաչովայի կերպարով» կինը բարձրացել է տեղից եւ հետեւել երգչին:
Սակայն այս անսպասելի քայլը խափանվել է. «Ալլա Բորիսովնան» կանգնել է Կիրկորովի երկար հագուստի փեշին: Զարմացած երգիչը շրջվել է, քաշել հագուստը, իսկ հաջորդ վայրկյանին արդեն կինը գետնին է հայտնվել:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



