Կապան-Քաջարան ճանապարհահատվածում քարաբեկորները հեռացվել են երթևեկելի մասից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան - Քաջարան միջպետական ավտոճանապարհի (Մ2 ) 313-րդ կմ-ում նոյեմբերի 2-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում:
Մոտ 15 խմ ծավալի քարաբեկորները ճանապարհի վերին շեպից ընկել են երթևեկելի հատվածի վրա՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները քարաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից, և գիշերը՝ ժամը 2:00-ի դրությամբ, ամբողջությամբ վերականգնվել է բնականոն երթևեկությունը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



