Հայաստանում գրանցվել է 7,1 տոկոսի արդյունաբերական աճ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին ամբողջ արտադրությունը կազմել է 1 տրիլիոն 28 մլրդ 5,3 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7,1 տոկոսով:
Այդ թվում բավականին աճ են գրանցել հանքագործական արդյունաբերությունն ու բաց հանքերի շահագործումը՝ շուրջ 13,7 տոկոս:
2016 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, 5,6 տոկոսով աճել է մշակող արդյունաբերությունը, 5,8 տոկոսով՝ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը, իսկ 7,1 տոկոսով՝ ջրամատակարարումը, կոյուղու, թափոնների կառավարումն ու վերամշակումը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



