«Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամը կշարունակի բարեգործական ծրագրերը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Կառավարությունը լիզենցիոն վճարում կկատարի «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի բարեգործական կլինիկայի աշխատանքի համար: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ այդ նպատակով կհատկացվի 11 մլն դրամ:
Երևանում գործող հիմնադրամի կլինիկան անվճար ատամնաբուժական և ակնաբուժական ծառայություններ է մատուցում կարիքավոր ընտանիքների երեխաներին: Հիմնադրամը կլինիկաներ ունի նաև Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Արցախում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



