«Իրավունք». Արթուր Բաղդասարյանը շարունակում է «հավաքագրել» դժգոհներին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Իրավունք»-ի տեղեկություններով, Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածունդ» կուսակցությունը փորձում է իր շարքերը համալրել այլ ազդեցիկ, քիչ թե շատ հայտնի քաղաքական եւ հասարակական դեմքերով, որոնք դժգոհ են գործող իշխանություններից։
Հիշեցնենք՝ ՀՎԿ-ի օրեր առաջ անդամակցել է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, որը տարաձայնություններ ունի ՀՀԿ անդամ գեներալ մանվելի հետ։ Թե երբ պատրաստ կլինի ՀՎԿ-ի ցուցակը, կամ ինչ նոր դեմքեր են լինելու ցուցակում, թերթի աղբյուրները չեն շտապում փակագծերը բացել։
«Բանակցություններ ենք տանում, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել են նրանք։ Ի դեպ, չի բացառվում՝ «վերածնված» ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Վահանիչը ԲՀԿ-ի եւ մյուս կուսակցությունների նման համագումար անի 2017-ի հունվարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



