Օբաման մեկ տարով երկարացրել Է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարացրել Է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների գործողությունը: Ինչպես նշվում Է Սպիտակ տան կայքում զետեղված հաղորդագրության մեջ, խոսքը վերաբերում Է այն պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ն Իրանի դեմ սահմանել Է 1979 թվականին այն բանից հետո, երբ Իրանական հեղափոխության ժամանակ ամերիկացի 50 դիվանագետներ հայտնվեցին իրանական գերության մեջ:
«Իրանի հետ մեր հարաբերությունները դեռեւս չեն վերադարձել բնականոն հուն, եւ Իրանի հետ 1981 թվականի հունվարի 19-ի պայմանավորվածությունների կատարման գործընթացը շարունակվում Է մինչ այժմ: Այդ պատճառով 1979 թվականի նոյեմբերի 14-ին երկրում հայտարարված արտակարգ դրությունը պետք Է ուժի մեջ մնա»,- նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



