Շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2016-2017 թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում արդեն մի քանի օր է՝ նորերով են փոխարինվում տարվա ընթացքում մուտքերում կոտրված ապակիները, ջերմամեկուսացվում են հարկաբաժինների ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերը: Ըստ անհրաժեշտության՝ մասնակի կամ հիմնովին փոխարինվում են նաև նախկինում տեղադրված, սակայն շարքից դուրս եկած ջրթափ խողովակները:
Համատիրությունների կողմից իրականացվող աշխատանքների որակին ու ընթացքին տեղում հետևում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցները: Գործընթացը կավարտվի մինչև դեկտեմբերի 1-ը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



