Վիճաբանություն եւ հարվածներ՝ Տարոնիկում. կողմերը բերման են ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 8-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Տարոնիկ գյուղից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա Սարգիս Կ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ հունիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, նշված գյուղում, վիճաբանության ժամանակ, Սարգիս Կ.-ին երկաթյա առարկայով հարվածել եւ մեջքի շրջանում վնասվածք է պատճառել 60-ամյա Մանուկ Ղ.-ն, որը նույն օրը, ժամը 11.20-ին, բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն՝ նշելով, որ նույն վիճաբանության ժամանակ Սարգիս Կ.-ն բռունցքներով հարվածել է իրեն եւ մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



