“Ես միշտ երազում էի անցնել մորս ճանապարհը և նրա նման մոդել լինեն, բայց չէի պատկերացնում, որ դա այդքան շուտ տեղի կունենա” ,-նշել է Կայան:
Սինդի Քրոուֆորդը առաջին անգամ ամսագրի շապիկին է հայտնվել 16 տարեկանում, իսկ դուստրը՝ 14-ում: Սուպերմոդելի դուստրը արդեն կնքել է իր առաջին պայմանագիրը IMG Models մոդելային գործակալության հետ, իսկ 2016-ի մարտին մայրիկի հետ հայտնվել ֆրանսիական Vogue-ի շապիկին:
Այն, որ աղջիկը լավ է սկսել և կարող է կրկնել սուպերմոդել մայրիկի հաջողությունը փաստում են ոլորտի մասնագետները, իհարկե մեծ դեր կխաղա նաև հայտնի մայրիկի խորհուրդներն ու աջակցությունը: