«Չորրորդ իշխանություն». Հյուրանոցները չեն ցանկանում խնդիրներ ունենալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սեպտեմբերի 12-ին «Չենք անցկացնելու» նախաձեռնության անդամները նախատեսել են «Ոչ»-ի ճակատի համաժողով անցկացնել, սակայն այդ հարցում հանդիպել են մի շարք խնդիրների:
Երևանյան հյուրանոցները հրաժարվել են դահլիճ տրամադրել նրանց: Այդ մասին պատմեց նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, հյուրանոցների մի մասը միանգամից է հրաժարվել դահլիճ տրամադրել, ասելով, որ ազատ դահլիճ չունեն, մյուս մասը համաձայնվելուց որոշ ժամանակ անց չեղյալ է արել համաձայնությունը:
Ընդ որում, նրանց մի մասը նախաձեռնության անդամներին ասել է, թե պայմանավորվածությունից հետո են պարզել, որ իրականում մոտակա բոլոր օրերին իրենց դահլիճները զբաղված են լինելու, մի մասն էլ բաց տեքստով ասել է, որ չեն ցանկանում խնդիրներ ունենալ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



