Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բագրատաշենի անցակետում ներդրվելիք նոր համակարգը միավորելու է մաքսային ու սահմանային ծառայությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանի կարծիքով՝ Բագրատաշենի անցակետի արդիականացմանն, ինչպես նաեւ Վրաստանի եւ Հայաստանի ճանապարհների կառուցմանն ուղղված ԵՄ ներդրումը համագործակցություն է եվրոպացի եւ հայ քաղաքացիների միջեւ:

«Մենք ոչ միայն ֆինանսավորում ենք ծրագիրը, այլեւ աշխատում ենք ապագայում կառուցվող բարեկամության կամրջի ուղղությամբ: Երկու կողմերից էլ՝ Վրաստանից եւ Հայաստանից ֆինանսավորելու ենք ոչ միայն անցակետերը, այլեւ ճանապարհների  կառուցումը: Ենթակառուցվածքերը չեն աշխատի, եթե չզուգակցվեն լավ ընթացակարգով, ուսուցանված աշխատակիցներով, ճիշտ մեթոդաբանությամբ: Մենք բերում ենք այստեղ եվրոպական լավագույն փորձը, որպեսզի ապահովենք  առեւտրի լավ հոսք եւ մարդկանց շարժունակություն»,-«Արմենպրես» -ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հոա-Բին Աջեմյանը՝ տեղեկացնելով, որ այժմ աշխատում են մեկ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի վրա, որին հատկացված է 20 մլն եվրո:

«Այդ ծրագիրը նախատեսված է ապահովելու  Հայաստանում օգտագործվող բոլոր տվյալների շտեմարանի փոխկապակցվածությունը: Դա կնշանակի, որ այստեղ՝ անցակետում, կգործի ինտեգրված համակարգ, որը կներառի ինչպես մաքսային, այնպես էլ սահմանային ծառայությունները»,-եզրափակեց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարը:

«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա»,  «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրին, որի շրջանակում նոյեմբերի 4-ին շահագործման հանձնվեցին Բագրատաշենի եւ Գոգավանի անցակետերը, հատկացվել է  52.13 մլն եվրո, որից 30.85 մլն եվրոն՝  վարկ Եվրոպական ներդրումային բանկից, 12 մլն եվրոն՝ դրամաշնորհ ԵՄ հարեւանության ներդրումային գործիքից, 3.84 մլն եվրոն՝ դրամաշնորհ ԵՄ արեւելյան գործընկերության սահմանների համալիր կառավարման առաջատար նախաձեռնության ծրագրից, 1 մլն եվրոն՝ դրամաշնորհ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից, 4.44 մլն եվրոն՝ վարկառուի՝ ՀՀ կառավարության սեփական միջոցներից:

 

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել