Քլոե Քարդաշյանը հերքել է հղիության մասին լուրերը
ԼԱՅՖՀամացանցում լուրեր են պտտվում Քլոե Քարդաշյանի հղիության մասին, որը վերջապես բաժանվեց ամուսնուց՝ Լամար Օդոմից, եւ հանդիպում է բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ:

X17 Online կայքը պնդում է, որ ռեալիթի շոուի 32-ամյա աստղը հղի է մարզիկից:
Սակայն բրիտանական Daily Mail-ի աղբյուրը հերքել է այս տեղեկությունը:

«Դրանք ընդամենը լուրեր են: Քլոեն եւ Տրիստանը հրաշալի ժամանակ են անցկացնում, նրանք լուրջ սիրավեպ ունեն, բայց Քլոեն հիմա երեխաների մասին չի մտածում: Նրանք սպասում են իրադարձությունների հետագա զարգացմանը: Քարդաշյան-Ջեներ ընտանիքը հավանություն է տվել Քլոեի ընտրությանը»,- նշել է ընտանիքի շրջապատի աղբյուրը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



