Կառավարությունը 41 մլն դրամի բարձրախոս եւ խոսափող է գնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնից գնել է խոսափողերի եւ բարձրախոսների հավաքածուներ: Այս նպատակով Կառավարությունը պետական բյուջեից ծախսել է 41 մլն 310 հազար դրամ: Համապատասխան պայմանագիրը Կառավարության աշխատակազմը «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի հետ կնքել է օգոստոսի 24-ին: Ըստ այդմ՝ Կառավարության աշխատակազմը 3 մլն 110 հազար դրամով գնել է մեկ կառավարման թվային հանգույց, իսկ ղեկավարի մեկ խոսափողի հանգույցն արժեցել է 700 հազար դրամ: Այնուամենայնիվ, տարօրինակ է, թե կառավարությունն ինչու է նման ծախսեր կատարում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



