Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարչակարգը չի լքում յուրայիններին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այսօր Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր է ընտրվել Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը։ Թե ինչքանով այս գործընթացը ընտրություն կարող ենք համարել, դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ նախկին նախարարն ապահովեց իր վարչական պաշտոնը։ Ընդ որում՝ պետք է նշել, որ խնդիրը բոլորովին էլ Մուրադյանի անձը կամ մասնագիտական որակները չեն, այլ այն, որ վարչակարգը մշտապես ձգտում է որևէ մեկին «նեղացած» չթողնել։ Սա լրջագույն խնդիր է դառնում ողջ պետական ապարատի կայացման համար, քանի որ, եթե անգամ Արմեն Մուրադյանը հաջողել է որպես նախարար, ունեցել է ձեռքբերումներ իր պաշտոնավարման ընթացքում և լքել է նախարարի պաշտոնը միայն քաղաքական կուրսի փոփոխության հետևանքով, ապա, միևնույնն է, ընկալվում է որպես վարչակարգի նվիրյալ, որին իշխանությունը աչքաթող չարեց։

Նման իրադարձությունները, որպես կանոն, անջրպետ են և անվստահություն են առաջացնում իշխանության նկատմամբ, քանի որ սովորաբար նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումը կամ այս դեպքում «ընտրությունը» հանրային բացասական արձագանք է ստանում։ Ի դեպ, կրկին ուզում ենք շեշտել, որ խնդիրն այս կամ այն պաշտոնյայի անձնական ու մասնագիտական որակները չեն, այլ զուտ այն մթնոլորտը, որն առաջանում է հենց նրանց անվան շուրջ։

]Վերջիվերջո, սա առաջին դեպքը չէ, երբ պաշտոնանկ արված նախարարը կամ բարձրաստիճան որևէ այլ պաշտոնյա վերադառնում է վարչական այլ լծակներով։ Նման իրավիճակի ոչ պակաս թարմ վկայություններից էր նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի նշանակումը Հատուկ քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում, ընդ որում, այս կոմիտեն կարծես ստեղծվել էր հենց Աղվան Հովսեփյանին պարապ չթողնելու համար, քանի որ այն հիմնադրվեց Հովսեփյանի պաշտոնաթող լինելուց հետո։

Իհարկե, Արմեն Մուրադյանի պարագայում իրավիճակը փոքր-ինչ մեղմ էր և հատուկ նրա համար որևէ կոմիտե չստեղծվեց։ Հասկանալի է, որ Աղվան Հովսեփյանի և Արմեն Մուրադյանի՝ վարչակարգին մատուցած ծառայություններն էլ համեմատելի չեն։

Բոլոր դեպքերում նման նշանակումներն ու գործընթացները զուտ մթնոլորտի առումով վնասում են հասարակական գիտակցության մեջ իշխանության մասին ընկալումները, որոնք ներկայումս առանց այն էլ առնվազն բացասական են։ Սակայն, ինչպես տեսնում ենք, առկա համակարգը մեծ դժվարությամբ կարող է տեղի տալ փոփոխությունների առաջ, քանի որ տարիներ շարունակ ամրապնդվել է յուրայիններից չհրաժարվելու սկզբունքներով, ինչքան էլ այդ յուրայինները ոչ միանշանակ տպավորություն են ստեղծում։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում