Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արվեստի և ճարտարապետության աշխարհահռչակ գործերի 6 գաղտնիքներ, որոնց մասին շատ քիչ մարդիկ գիտեն

ՖՈՏՈ

Կան արվեստի և ճարտարապետության մի շարք աշխարհահռչակ գործեր, որոնք ունեն բազում գաղտնիքներ։ Այդ գաղտնիքները անհայտ են մարդկանց 90%-ին, չնայած որ բոլորը գիտեն այդ գործերի մասին։

BlogNews –ը որոշել է պատրաստել այդպիսի գաղտնիքներ գլխավոր 6-յակի ցանկը, որը և Ձեզ ենք ներկայացնում ստորև։

Բնակարան՝ Էյֆելյան աշտարակի վերջին հարկում


Գուսավ Էյֆելը՝ նախագծի հեղինակը, ինքն իր համար հատուկ բնակարան է նախագծել և կառուցել աշտարակի վերջին հարկում։ Էյֆելը այդ բնակարանը օգտագործում էր ամեն ինչից կտրվելու և հանգստանալու համար։ Այնտեղ եղել է նույնիսկ Թոմաս Էդիսոնը։ Այժմ այդ բնակարանը թանգարան է, որտեղ տեղադրված են Էյֆելի և Էդիսոնի մոմե արձանները։

Ազատության արձանի ոտքերի մոտի պոկված շղթան


Ազատության արձանը ԱՄՆ-ին նվիրել է Ֆրանսիան՝ ի պատիվ Ամերիկյան հեղափոխության 100-ամյակի։ Այն ազատության, ժողովրդավարության և ստրկատիրության կործանման խորհրդանիշն է։ Հենց այդ պատճառով էլ արձանի ոտքերի մոտ պոկված շղթա կա, որը չեն նկատում զբոսաշրջիկների մեծամասնությունը, սակայն որը մեծ խորհուրդ ունի թե՛ արձանի և թեշ ԱՄՆ-ի համար։

Երկրորդ Մոնա Լիզան


Հայտնի փաստ է, որ շատ նկարիչներ փորձել են կրկնօրինակել հանրահայտ «Մոնա Լիզա» կտավը։ Սակայն կա նաև երկրորդ այսպիսի նկար, որը նկարել է Լեոնարդո դա Վինչին և որը կրկնօրինակ չէ։ Հետաքրքիրն այն է, որ երկրորդ տարբերակում Մոնա Լիզան փոքր-ինչ տարբերվող տեսանկյունից է նկարված։ Մասնագետները կարծում են, որ այդ կտավը աշխարհահռչակ Մոնա Լիզայի նախնական տարբերակն է։

Ռաշմոր լեռան ժամանակի խցիկը


Այս հանրահայտ հուշարձանի կառուցման ժամանակ ճարտարապետ Գուտզոն Բորգլումը ցանկացել է հուշարձանի ներսում ստեղծել «Հիշողությունների սրահ». դա պետք է լիներ մի գաղտնի սենյակ, որտեղ հետագա սերունդները կկարողանային գտնել ԱՄՆ-ի պատմության մասին հիմնային գրառումները և ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան։ Այս սենյակը կառուցելու համար նա քարանձավ է փորել Աբրահամ Լինկոլնի գլխի ետևում։ Սակայն շինարարության կեսից Բորգլումը մահանում է՝ անավարտ թողնելով իր այդ մտահղացումը։ Շինարարության ավարտից ավելի քան 50 տարի անց՝ 1998 թվականին, կարևոր փաստաթղթերի կրկնօրինակները և նախագահների գրառումները տեղակայվել են այդ քարանձավում, որը այժմ ծառայում է որպես ժամանակի խցիկ։

Սֆինքսի իրական տեսքը


Գիզայի Սֆինքսը աշխարհի հնագույն արձանն է։ Կառուցումից հետո այն զարդարվել է վառ գույներով, որոնց միայն մի չնչին մասն է պահպանվել մինչև օրս՝ Սֆինքսի ականջներից մեկի ետևում։ Բացի այդ՝ այն ունեցել է ամբողջական քիթ և պատվավոր մորուք։ Դրանց մնացորդները կարելի է տեսնել բրիտանական և եգիպտական թանգարաններում։ Որոշ մասնագետներ կարծում են, որը առաջին շինարարության ավարտից հետո Սֆինքսը առյուծի գլուխ է ունեցել, իսկ մարդու դիմագծերը քանդակվել են որոշ ժամանակ անց։ Այս տեսությամբ բացատրվում է Սֆինքսի հսկայական մարմնի և համեմատաբար փոքր գլխի անոմալիան։

Երկինքը՝ «Ճիչը» կտավում


Էդվարդ Մունկի այս լեգենդար կտավի սկզբնական անվանում «Բնության Ճիչ» է եղել։ Իր անձնական օրագրում արտիստը գրել է.

«...Հանկարծակի երկինքը դարձավ արյան պես կարմիր։ Ես կանգնեցի ու հոգնած հենվեցի ցանկապատին և այդ պահին տեսա արյուն և կրակի լեզուներ՝ կապտասև ֆյորդի (ժայռերի արանքում գտնվող ծովային անդունդ) և քաղաքի վրա ...»

2003 թվականին մի խումբ աստղագետներ առաջադրեցին մի տեսություն, ըստ որի՝ երկնքի՝ արյան պես կարմիր գույնը, որը այդքան ցնցել և զարմացրել էր նկարչին, Կրակատոա հրաբխի 1883 թվականի ժայթքման արդյունքն է։ Դրա հետևանքով մեծ քանակությամբ հրաբխային փոշի է արտանետվել մեր մոլորակի մթնոլորտ, ինչի արդյունքում էլ հետագա մի քանի տարիների ընթացքում մարդիկ տեսել են չափազանց վառ, կրակի պես մայրամուտներ աշխարհի բոլոր ծայրերից։

ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամի