Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոչ թե շուռ տալ, այլ մնալ ուղու վրա

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Վարչապետին աշխարհը շուռ տալու ծրագիր է անհրաժեշտ, Արքիմեդը ժամանակին հենման կետ էր ուզում աշխարհը շուռ տալու համար։ Շատ շատերն էլ յուրովի, որևէ մեկից որևէ բան չուզելով, բազմիցս շուռ են տվել աշխարհը՝ երաժշտության, գրականության, կերպարվեստի ու, ինչու չէ, նաև քաղաքականության մեջ։ Շուռ են տվել հեղափոխություններով, նորարարությամբ, հայտնագործություններով և այլն։ Այսօր աշխարհը շուռ տալու կարիք չունի, այն արդեն շուռ եկած է՝ Աֆրիկայում՝ սով և քաղաքացիական անվերջ պատերազմներ, Մերձավոր Արևելքում նույնը՝ գումարած «Իսլամական պետություն» ու ահաբեկչություն։ Թմրանյութեր, թրաֆիքինգ, ՄԻԱՎ-ՁԻԱՎ և բազմաթիվ այլ չարիքներ, որոնց նկատմամբ փոքր-ինչ զգայական ընկալման դեպքում տպավորություն է ստեղծվում, որ աշխարհը կործանվում է կամ եկել է աշխարհի վերջը։

Այս բոլոր առումներով Հայաստանը կարող է աստվածաշնչյան դրախտ դառնալ։ Սա էմոցիոնալ ձևակերպմամբ։ Առավել իրատեսական ու առանց զգացմունքների՝ Հայաստանում ոչինչ պետք է չէ շուռ տալ։Որքան էլ հաճախ դժգոհենք, քննադատենք ու հայտարարենք, թե սա ապրելու երկիր չէ, միևնույնն է, Հայաստանը բավական ամուր հիմքերի վրա կանգնած պետականության ներուժ ունի։ Կասկածելի է թվում, սակայն իրականում դա այդպես է, պարզապես պետք է հստակ, անշահախնդիր ու ամենակարևորը՝ սկզբունքային մոտեցում ցանկացած խնդրի լուծման համար։

Սա, ի դեպ, չի նշանակում, որ այս ամենի առկայությամբ մենք մի քանի ամսից կսկսենք ավելի լավ ապրել։ Բոլորովին էլ ոչ, ցանկացած կառավարության ցանկացած գործունեության ազդեցությունը քաղաքացիների կյանքի որակի վրա կարող է երևալ միայն տարիների ընթացքում։ Մյուս կողմից՝ որևէ խանգարող բան չկա, որպեսզի երկրում փոխվի ընդհանուր մթնոլորտը։ Սրա համար ոչինչ շուռ տալ պետք չէ, ավելի ճիշտ, պետք է շուռ տալ ընդամենը անհատների, որոնց թիվն առավելագույնը մի քանի տասնյակ է։ Այդ անհատներին գիտենք բոլորս, այդ թվում՝ ՀՀ կառավարությունը, այդ անհատների հարուցած խնդրների մասին՝ նույնպես։ Կարո՞ղ է վարչապետը շուռ տալ այն, ինչը չի հաջողվել կամ ինչը չեն ցանկացել իր նախորդները, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ պետք է գործել, ինչպես արդեն նշեցինք, սկզբունքորեն ու անշահախնդիր, և այս դեպքում արդեն ամեն ինչ շուռ տալու անհրաժեշտությունը պարզապես կվերանա։ 

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում