Արցախի նախագահն ընդունել է Կորյուն Նահապետյանի գլխավորած պատվիրակությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արց ախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության եւ անվտանգության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ վերոհիշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումը կախված է նաեւ հայկական երկու պետությունների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջեւ փոխգործակցության աստիճանից, հավելելով, որ անհրաժեշտ է այսուհետ եւս պահպանել համագործակցության բարձր մակարդակը:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



