Մոսուլում ահաբեկիչները գերիներին օգտագործում են որպես կենդանի վահան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսլամական պետության զինյալները չեն դադարում հրթիռակոծել Սիրիայի տարբեր քաղաքների մի շարք թաղամասեր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` անցած մի քանի օրերի ընթացքում ահաբեկիչները 43 հարված են հասցրել երկրի գավառների ուղղությամբ։
Մոսուլում գերի է ընկել ավելի քան 1500 խաղաղ բնակիչ։ ՄԱԿ-ի տվյալներով` իրականացվում են նաև զանգվածային գլխատումներ։ Զինյալների զոհ են դարձել 180 նախկին պետաշխատողներ։ Նրանց հետ հաշվեհարդար են տեսել Մոսուլի հարակից տարածքներում։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները չեն բացառում, որ հենց Մոսուլում մահացել է մոտ 200 հոգի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՆՏՎ-ն, Մոսուլում ռազմական գործողությունները սկսվել են հոկտեմբերի 17-ին։
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



