Խարբերդի տներից մեկում երկու տղամարդու դի են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Նոյեմբերի 5-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Խարբերդի տներից մեկում 2 տղամարդու դի կա։ Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի վայրում միջին տարիքի երկու տղամարդու դի են հայտնաբերել, մեկը՝ մահճակալին, մյուսը՝ հատակին։ Դիակների վրա բռնության հետքեր չեն եղել։
Shamshyan.com–ի տվյալով՝ մահացածներն են՝ 57-ամյա Ստեփան Անտոնյանը և 64-ամյա Ռուբեն Մանուկյանը։ Կան կասկածներ, որ նրանք ծխախեղդ են եղել, մահացածները ալկոհոլի նկատմամբ հակում են ունեցել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



