Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախարարի սայթաքումն ու լրատվական մանիպուլյացիան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Հայաստանյան լրատվական և սոցցանցային տիրույթներում բավական մեծ աղմուկ է բարձրացրել Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի այն հայտարարությունը, թե չի զբաղվելու մեկ-երկու ծննդկանների մահվան գործերով և դրանցով զբաղվում են դատական մարմինները։ Անշուշտ, երբ հարցը վերաբերում է մարդկային կյանքերին, նախարարի արտահայությունը չափազանց կոպիտ է հնչում, ինչը հարիր չէ ոչ միայն պետական պաշտոնյային, այլև ընդհանրապես չի տեղավորվում հրապարակային խոսքի գրված ու չգրված կանոնների մեջ։ Սակայն, մյուս կողմից, հերթական անգամ հայաստանյան լրատվամիջոցներից շատերը նախարարի այս արտահայտությունը վերածել են լրատվական խառիճաղանջ մանիպուլյացիաների և լրատվությունը վերածել երբեմն հիստերիայի հասնող մեղադրանքների, իսկ սոցցանցային տիրույթում՝ նույնիսկ հայհոյանքների։
 
Բայց այս ամենով հանդերձ, կրկին շեշտելով նախարարի արտահայտության անթուլյատրելիությունը, հարկ է նաև երևույթը քննարկել բովանդակային տեսանկյունից։ Արդյո՞ք Առողջապահության նախարարը կարող է «ոտքի վրա» անդրադառնալ մահվան ելքով այդ ողբերգական միջադեպերին, այն պայմաններում, երբ ընթանում է գործերի քննություն, արդյո՞ք նախարարն իրավասու է անդրադառնալ այս դեպքերին ներկա փուլում։ Կարծում եմ՝ ոչ, կարծում եմ նաև, որ երբ գերատեսչության ղեկավարը նշում է, որ իր խնդիրը համակարգն է, այլ ոչ թե մասնավոր դեպքերը, դրանով նաև որոշակի պատասխանում է մասնավոր դեպքերին վերաբերող հարցերին, քանի որ ցանկացած մասնավոր դեպք ծնվում է համակարգի բնույթից։ Եթե համակարգը դրված է այնպիսի սկզբունքների վրա, որոնց դեպքում պատահական մարդիկ չեն հայտնվում այդ համակարգում և չեն խաղում մարդկային կյանքի հետ, ապա այս դեպքում հասկանալի է՝ նվազագույնի են հասնում նաև այն դեպքերը, որոնց մասին հարցնում են Ալթունյանին։
 
Կհաջողի՞ Լևոն Ալթունյանը հենց նման փոփոխություն ամբողջական առողջապահական համակարգում կատարելու գործում, թե՞ ոչ, դեռ վաղ է դատել, չնայած մեծ հույսեր ունենալ պետք չէ, քանի որ տարիներով արմատացած ավանդույթները մի քանի շաբաթում կամ ամսում չեն վերանում։ Մյուս կողմից՝ Լևոն Ալթունյանի՝ որպես նախարարի, իրավունքն է փորձել հենց այդ համակարգային խնդիրները լուծել. այս հարցում դեռևս ոչինչն չարած, նրան մեղադրել, կարծում եմ՝ նույնպես ճիշտ չէ։
 
Ցավոք, մեր իրականության մեջ լրատվությունը, լրագրողական քննադատությունը և լրագրողական վերլուծությունը հանգել է մեկ արտահայտության՝ լուրերի ու քննադատության։ Այստեղ, իհարկե, կա նաև պետական պաշտոնյանների մեղքի բաժինը, քանի որ նրանց խոսքը հրապարակային է և պետք է լինի առավելագույնս չեզոք և հավասարակշռված։ Սակայն դա չի նշանակում, որ լրատվական դաշտը պետք է միայն սևեռված լինի այս կամ այն պաշտոնյայի այս կամ այն արտահայտության վրա, ինչին մենք հիմնականում ներկայումս ականատես ենք լինում։ 
 
Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում