Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովի որոշումները նոր թափ կհաղորդե՞ն անվտանգության ոլորտում Հայաստան-Վրաստան հարաբերություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վարշավայի գագաթաժողովում որդեգրելով Ռուսաստանի հետ երկխոսության ու զսպման ռազմավարություն՝ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) հանդես եկավ Ուկրաինայի և Վրաստանի (արևմտամետ կողմնորոշումով գործընկերներ, որոնք ամենաշատն են տուժել Մոսկվայի ապակառուցողական դիրքորոշումից) աջակցությանն ուղղված ընդգրկուն նախաձեռնությամբ: Դաշինքն այս հավակնորդների ռազմական կարողությունները թե՛ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու և թե՛ նրանց պաշտպանունակությունն ու օպերատիվ պատրաստվածությունը խթանելու ջանքեր է գործադրել, որի նպատակը նրանց սպառնացող հնարավոր ագրեսիան չափազանց թանկ, դրանով իսկ արժեզուրկ դարձնելն է:

Ուկրաինայի և Վրաստանի կայունությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու ուղղությամբ ՆԱՏՕ-ի գործադրած ջանքերը տեսականորեն կարող են համատեղ ռազմական ծրագրերում երկրորդային գործընկերներ Հայաստանի և Ադրբեջանի ներգրավման հնարավորություն ընձեռել: Թե՛ դաշնակիցների և թե՛ գործընկերների փոխշաղկապված (կոհերենտ) դերակատարմամբ ինտեգրված ուժ դարփնելու Դաշինքի փնտրտուքը հավանական է, որ Երևանին խրախուսի ՆԱՏՕ-ի հովանու ներքո Թբիլիսիի հետ անվտանգության հարցերով համագործակցության հարթակ ստեղծել՝ որպես Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման միջոց: Մասնավորապես, Երևանի վրա կարող է տարածվել ՆԱՏՕ-ի Փոխգործակցության նախաձեռնության շրջանակներում (Partnership Interoperability Initiative (IPI) Վրաստանին առաջարկված Ընդլայնված հնարավորությունների գործընկերությունը (the Enhanced Opportunities (EO) partnership), ինչն ուժեղացնում է Դաշինքի համար նրա քաղաքական և ռազմական նշանակությունը:

Ի հավելումն՝ Սև ծովում ՆԱՏՕ-ի համար Թբիլիսիի հարաճուն գործառնական դերը կարող է նոր թափ հաղորդել Երևանին՝ իր անվտանգության առաջնայնությունները բազմազանեցնելու և Վրաստանի հետ վստահելի ռազմավարական կապեր ամրապնդելու շնորհիվ Ռուսաստանից գերկախվածությունը վերահավասարակշռելու համար: Գրեթե միաժամանակ վերջերս Լեվան Իզորիան և Վիգեն Սարգսյանը համապատասխանաբար նշանակվեցին Վրաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ: Ակնհայտորեն երկուսն էլ մտադիր են խորացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը՝ միաժամանակ խթանելով Թբիլիսիի և Երևանի միջև երկկողմ քաղաքական-ռազմական համագործակցության նոր պարադիգման:

Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում ընդունված որոշումները, որոնք վերափոխեցին Վրաստանի հետ Դաշինքի հարաբերությունների շրջանակը, հայ-վրացական ռազմավարական մերձեցման նախադրյալների համար հեռանկարային կատալիզատոր էին: Այն, մասնավորապես, ծանրակշիռ հենք ապահովեց Վրաստանի պաշտպանական կարողությունների զարգացման գործում բազմակողմանի ներգրավման համար՝ ՆԱՏՕ-Վրաստան ամբողջացած շրջանակը տեղափոխելով առավել կատարելագործված փուլ:

Ի սկզբանե 2014թ. Ուելսյան գագաթաժողովում մի շարք նոր նախագծեր հավանության արժանացնելուց հետո ՆԱՏՕ-Վրաստան շրջանակն այդ ժամանակից ի վեր փոխակերպվել է ավելի ներառական և ընդլայնված հարաբերության, որում Վրաստանն ընդգրկված է թե՛ ՆԱՏՕ-ի անդամ երկրների և թե՛ գործընկերների համար նախատեսված ընդհանուր գործունեության մեջ: Ավելի առաջ գնալով՝ Վարշավայի գագաթաժողովը Վրաստանի համար ուղի հարթեց իրեն դիրքավորելու որպես տարածաշրջանային այլ համագործակցությունները դյուրացնելուն ուղղված որոշակի հարթակ՝ օրինակ, Հայաստանին և Ադրբեջանին հնարավորություն ընձեռելով ՆԱՏՕ-ի հետ իրենց փոխազդեցություններն աշխատանքային ռեժիմի մեջ դնել արդեն իսկ գործարկված հնարավորությունների շնորհիվ:

Մինչ օրս Դաշինքի կողմից Վրաստանի համար հավանության արժանացած ամենաարժեքավոր մեխանիզմը ՆԱՏՕ-Վրաստան Հիմնական փաթեթն (Substantial NATO-Georgia Package (SNGP)) է՝ բազմատեսակ աշխատանքային գործիքակազմը, որը միտված է ուժեղացնելու Վրաստանի պաշտպանական կարողություններն ու խթանելու ՆԱՏՕ-ի անդամների հետ նրա փոխգործակցությունը: Ուսումնական վարժանքների ու ուսուցանման, ինչպես նաև խորհրդատվության և կապերի միջոցով այդ նպատակներին հասնելու համար Դաշինքը ծրագրավորել և 2015թ. օգոստոսին Քրթսանիսիի ռազմաբազայում գործարկել է ՆԱՏՕ-Վրաստան Համատեղ վարժանքների և գնահատման կենտրոնը (NATO-Georgia Joint Training and Evaluation Center (JTEC))՝ որպես ՆԱՏՕ-Վրաստան Հիմնական փաթեթի առանցքային տարր:

Բացի այդ Պաշտպանական կարողությունների նախաձեռնության (Defence Capacity Building Initiative) ձևաչափը վերջերս բացված Պաշտպանական հանրակարգերի զարգացման դպրոցի (Defence Institution Building School (DIBS)) հետ համատեղ հանդիսանում է ՆԱՏՕ-ի՝ Վրաստանի պաշտպանունակությանն ուղղված շոշափելի աջակցության հիմնաքարը: Եվ, որ ամենակարևորն է, վրացական ստորաբաժանումները Դաշինքի ընդհանուր անվտանգության մարտահրավերների շրջանակում գնալով ավելի շատ են ներգրավվում ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի (NATO Response Force) կազմում, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորված ինը վարժանքները, որոնց վրացական զորքերն ամեն տարի մասնակցում են:

ՆԱՏՕ/ԱՄՆ զորավարժությունների հետ կապված՝ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ընդունված կոմյունիկեի 101-րդ կետը վերահաստատեց, որ Դաշինքն «այլ գործընկերների ընդլայնված հնարավորություններ առաջարկելու հարցը պատրաստ է դիտարկել այնքանով, որքանով նրանց ներդրումներն ու շահերն են երաշխավորում»:

Տարբեր տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի գործընկերների միջև տարածաշրջանային համագործակցության և հավաքական անվտանգության կառուցումը մշտապես առաջնային նշանակություն է ունեցել Դաշինքի համար: Այս առումով ընդլայնված տարածաշրջանում ռազմական և քաղաքական նոր միտումները հավանաբար Դաշինքին կխթանեն՝ աջակցելու Վրաստանի հետ ամուր պաշտպանական կապեր հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը: Մեկ այլ փաստարկ, որը պաշտպանության ոլորտում Վրաստանի համար գրավիչ է դարձնում Հայաստանի հետ համագործակցությունը, մի կողմից՝ վերջինիս Ռուսաստանի նետած մարտահրավերը մեղմելու նրա մտադրությունն է ՝ դյուրին դարձնելով Հայաստանի և Արևմուտքի միջև ինտեգրման վերսկսումը:

Միևնույն ժամանակ, ներկայումս Թբիլիսին պաշտպանության ոլորտում եռակողմ ձևաչափով հարաբերություններ է զարգացնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Տրապիզոնի 2010թ. Հռչակագրի վրա: Այնուամենայնիվ, իր պաշտպանության քաղաքականության մեջ այս ձեռքբերումը փոխլրացնելու համար Թբիլիսին կնախընտրեր հավասարակշռել վրացական քաղաքականության վրա թուրք-ադրբեջանական տանդեմի աճող ազդեցությունը՝ վերախթանելով համագործակցությունը Հայաստանի հետ:

Չնայած Վրաստանն ու Հայաստանն արդյունավետ կերպով զարգացնում են իրենց տնտեսական և մարդկային հարաբերությունները՝ 2016թ. տարեսկզբին Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին պարզաբանեց, որ Վրաստանը և Հայաստանը զուրկ են ռազմավարական կապերից՝ անվտանգության վերաբերյալ իրենց ամբողջովին տարբեր հայացքների պատճառով:

Հայաստան-Վրաստան հարաբերությունները բնութագրվել են որպես «ավանդական», ինչը դիվանագիտական մեկնաբանությամբ հաճախ նշանակում է տարբեր ոլորտներում թերի և ոչ լիարժեք համագործակցություն: Մյուս կողմից, Վարշավայի գագաթաժողովից առաջ Թինաթին Խիդաշելին 2016թ. մայիսին իր ադրբեջանցի գործընկերոջ հետ պաշտոնական հանդիպման ժամանակ Ադրբեջանին հրավիրեց մասնակցելու Ազնիվ գործընկեր անվամբ ՆԱՏՕ-ի հաջորդ բազմազգ վարժանքներին, որոնք պլանավորված են 2017թ.: Համանմանորեն հաղորդվել է, որ Վրաստանը և Ադրբեջանը խորհրդակցություններ կսկսեն, որոնց նպատակը մինչև 2016թ. տարեվերջ ընդհանուր շահերի ու մեխանիզմների բացահայտումն է՝ էներգետիկ հաղորդակցությունների և ենթակառուցվածքների ապահովման բնագավառում համագործակցելու նպատակով:

Ի հակառակ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և անդամ չհանդիսացող Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների դինամիկայի՝ Վրաստանը զգուշավորություն ցուցաբերեց անվտանգության և պաշտպանության համատեքստում Հայաստանի հետ համագործակցելու հարցում: ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև մրցակցության աճը կշարունակի սաստկացնել հայ-վրացական քաղաքական հարաբերությունների պրկվածությունը, եթե հետագա բարդացումները կանխող և վստահելի համագործակցության ուղի ծնող որոշակի քայլեր  չձեռնարկվեն:

Զարմանալի չէ, որ Հայաստանին և Վրաստանին պաշտպանության ոլորտում խոր հարաբերություններից հետ պահող հիմնական խոչընդոտը Հայաստանի անդամակցությունն է Ռուսաստանի կողմից ղեկավարվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այդուհանդերձ, Հայաստանը ՀԱՊԿ միակ երկիրն է, որին հաջողվել է կայուն և կառուցվածքային հարաբերություն զարգացնել ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանը ներգրավվել է  ՆԱՏՕ-ի Համագործակցություն հանուն խաղաղության (PfP) ծրագրի շրջանակում և 2004թ. սկսած իրականացրել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) չորս փուլերը: Սակայն 2008թ. ռուս-վրացական հակամարտությունից հետո Երևանը և Թբիլիսին պաշտոնապես բևեռացան իրենց ազգային սպառնալիքները քննելու և ճանաչելու հարցում, ինչը կարող էր խթանել երկու ժողովուրդների միջև անվտանգության բնագավառում խոր համագործակցությունը: Մասնավորապես, մինչ Ռուսաստանը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի և վտանգի հիմնական աղբյուրն է, հայկական կողմի տեսանկյունից Մոսկվան դիտարկվում է որպես լիիրավ դաշնակից:

Անկասկած, ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի վարած քաղաքականության վրա Մոսկվայի աճող ռազմա-քաղաքական ազդեցության հետ մեկտեղ, որպես մեկ ամբողջություն, թվում է, թե այն առանցքային հիմնավորումն է, որի համար էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն անորոշ դիրքորոշում են որդեգրում Հայաստանի հետ անվտանգության ամուր հարաբերություններ հետապնդելու հարցում: Դաշնակիցներից շատերի, ներառյալ Վրաստանի և Ուկրաինայի աչքերով, ռազմավարական հարաբերությունների տեսանկյունից Հայաստանը որոշակիորեն անվստահելի է դիտարկվում՝ այն տրամաբանական մտահոգությամբ, որ Ռուսաստանը Հայաստանի քաղաքականությանը միջամտելու պոտենցիալ հնարավորություն ունի:

Թե ինչու է Թբիլիսին անվստահ, որոշ իմաստով նաև՝ չտրամադրված ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանում իրականացվող նախաձեռնությունների շրջանակներում Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցելու հարցում, պատճառը տարածաշրջանում պուտինյան վարչակազմի ծրագրերի նկատմամբ Հայաստանի իշխանությունների ենթակայական դիրքորոշումն է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև արտգործնախարարը և պաշտպանության նախարարը մասնակցեցին ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովներին և վստահեցրին, որ Հայաստանը հանձնառու է Աֆղանստանի «Վճռական աջակցությանը» նպաստելու հարցում: Սակայն Մոսկվայի պարտադրողական դիվանագիտության և Հայաստանի արտաքին քաղաքականության լիակատար խառնաշփոթի միջև ամրապնդվող սիներգիան վերջինիս դարձրել են նպատակազուրկ՝ իր հիմնական ազգային շահերը սպասարկելու առումով, հարաճուն կերպով պետությանը խոցելի դարձնելով Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Մեկ այլ անբարենպաստ գործոն կա, որը խոչընդոտում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո հայ-վրացական ռազմավարական ներգրավվածությանը: Դա Հայաստանում իր ռազմական կարողությունները բարելավելու Կրեմլի հետևողական ջանքերն է՝ ամրապնդելով և խրամապատելով իր ռազմավարական ներկայությունն այնտեղ: Դրա ապացույցը հայ-ռուսական միացյալ հակաօդային պաշտպանության համակարգը և ցամաքային զորամիավորումներն են, որոնք ունակ են վատթարացնել ՆԱՏՕ-ի և Վրաստանի հետ Հայաստանի գրեթե «պաղած» կապերը՝ չնշելով, որ այն կարող է սրել քաղաքական իրավիճակը Հայաստանի շուրջ: Հայաստանի վերաբերյալ ռուսական դիպաշարն ընթացքի մեջ է դեպի ընտրված թիրախները՝ սահմանափակել, իսկ այնուհետև երկարաժամկետ պարալիզացնել Հայաստանի պաշտպանության նախարարության՝ ինքնուրույնաբար քաղաքականություն վարելու ունակությունները և երկիրը տանել Արևմուտքի հետ ռազմաքաղաքական առճակատման: Նաև արծարծվում է

 

, որ ընթացքի մեջ է միացյալ հայ-ռուսական ցամաքային զորքերի կազմավորումը՝ չհիշատակելով Հայաստանի նախաձեռնող ներգրավվածությունը ՀԱՊԿ գործողություններում: Դրա միջոցով Մոսկվան Հայաստանի պաշտպանության նախարարությունը ղեկավարելու գործում ձեռք կբերի հավելյալ գործիքներ՝ թե՛ խանգարելով նրա կողմից անկախ քաղաքականություն վարելուն և թե՛ Հայաստանին ներքաշելով Արևմուտքի հետ իր ռազմաքաղաքական առճակատման մեջ:

 

Երևանը և Թբիլիսին երբեմն համագործակցել են ռազմական կրթության ոլորտում, իսկ փոքրաթիվ հայ զինվորականներ պարբերաբար շարունակել են այցելել Վրաստանի ուսումնամարզական հաստատություններ: Նման քայլերը, այնուամենայնիվ, գրեթե որևէ կապ չունեն Վրաստանում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների հետ՝ հաշվի չառնելով այն փաստը, որ և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի պաշտպանության նախարարությունները պարբերաբար միմյանց հյուրընկալում են պաշտոնական այցերի շրջանակում: Պետություններն ամեն տարի սահմանում են պաշտպանության ոլորտում թիմային աշխատանքի կարգավորումները, սակայն արդյունքները բավականին համեստ և իներտ են: Այդուհանդերձ, սա կարող է հող նախապատրաստել ապագայում անվտանգության ընդհանուր օրակարգի հայեցակարգման համար:

Զարմանալի չէ, որ Հայաստանի օրենսդրության մեծ մասը պատճենվել է սովետական ժամանակաշրջանի և ռուսական անալոգային փաստաթղթերից, որոնք ժամանակակից մարտահրավերներին դիմակայելիս արդեն ապացուցել են իրենց հնացած և ոչ համահունչ լինելը: Հետևաբար, առավել շատ հայ բարձր և միջին պաշտոնյաներն են արևմտյան չափանիշների ձգտում՝ ի վնաս ՀԱՊԿ և ռուսական զինված ուժերի շրջանակի: Դրանից բացի այս երկընտրանքի քաղաքական դիտանկյան առումով 2016թ. ապրիլին` Ադրբեջանի հետ լարվածության աճի նոր ալիքի շեմին, և որ ավելի կարևոր է, դրանից հետո Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապված սաստկացող անվստահության փորձություն անցավ: Փաստացի Երևանի 5 դաշնակիցներն անտեսել են Հայաստանի ազգային շահերը կամ բացահայտ գործել են դրանց դեմ: Այս իրականությունն իր հերթին միայն կարևորել է ՆԱՏՕ-ամետ տրամադրությունները և զինված ուժերի միջև հայ-վրացական թիմային աշխատանքին սատարումը:

Ռազմական և անվտանգության ոլորտներում, հատկապես՝ ռազմաքաղաքական նախագծման հարցում ՆԱՏՕ-ի չափանիշների և խորհրդային/ռուսական շրջանակի համագոյակցությունն առաջացրել է համակարգային անհամադրություններ, և, հետևաբար,  խոչընդոտել Հայաստանում բարեփոխումները: Այս խնդիրը զուգորդվել է որոշումների կայացման անչափ բյուրոկրատական գործընթացով, ինչը բնորոշ է շատ ավտորիտար երկրների: Հետևաբար, ՆԱՏՕ-ի հետ գործընկերության հավելյալ շրջանակներում ներգրավման միջոցով ինտեգրացիայի վերսկսումը կարևոր է Հայաստանի անվտանգության և պաշտպանական կարողությունների զարգացման համար:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ

Նախ, որպեսզի չեզոքացվեն Հարավային Կովկասում Ռուսաստանի ուժերի հետևողական կենտրոնացումից բխող հնարավոր վտանգներն ու անվստահությունը, Երևանը և Թբիլիսին պետք է համաձայնության գան երկկողմանիորեն չեզոք դիրքորոշում որդեգրելու հարցում, եթե նրանցից մեկնումեկը բացահայտ կամ անուղղակի հակամարտության մեջ ներքաշվի երրրոդ կողմի հետ: Այդպիսի համաձայնությունը չափազանց կարևոր է, քանզի այն կարող է հիմք հանդիսանալ հետագա ռազմավարական մերձեցման համար: Ամեն ինչից զատ նման համաձայնությունը պետք է ներառի այնպիսի հավաստիացնող տարրեր, որոնք երկու պետություններին էլ պարտավորեցնում են զերծ մնալ այնպիսի գործողություններից, որպիսիք ունակ են ազդել միմյանց անվտանգության և պաշտպանության վրա: Այս պարտավորությունը կփարատի այն շահարկումը, թե Հայաստանն անդառնալիորեն գործիք է դարձել Ռուսաստանի հակաարևմտյան ռազմավարութուններում և կխափանի թե՛ Հայաստանի և թե՛ Վրաստանի վրա ճնշում գործադրելու ռուսական որոշ պլաններ:

Նրանց՝ միասին գործակցելու հնարավորությունների շրջանակն ընդլայնելու երկրորդ քայլը հայ-վրացական Օպերատիվ կենտրոնի (the Armenia – Georgia Operative Centre) հիմնադրումն է, որը նախագծվել է ընդհանուր սպառնալիքների և շահերի ոլորտները բացահայտելու ու գնահատելու նպատակով: Նախ և առաջ, այդ Կենտրոնի առանցքային խնդիրը պետք է լինի Ընդհանուր սպառնալիքների հայեցակարգի համատեղ մշակումը: Այն մեկ քայլ առաջ կլինի Վրաստանի տարածքում Դաշինքի կողմից նախատեսված գործողություններին Հայաստանի հետագա մասնակցության հարցում:

Համագործակցության հաջորդ փուլում համատեղ գործողություններ իրականացնելու  նպատակով Վրաստանի, ՆԱՏՕ-ի գործընկերների և Հայաստանի զորամիավորումների փոխգործակցությունը հեշտացնելու համար անհրաժեշտ են կապի միացյալ կենտրոն և համապատասխան ենթակառուցվածքներ: Այդ հենակետերը խելամիտ է տեղակայել  նախկին 62-րդ ռուսական ռազմաբազայի մշտական դիսլոկացիայի վայրում՝ Սամցխե-Ջավախքի մարզի Ախալքալաք քաղաքի մոտ: Չնայած 2004-2007թթ. ռազամաբազան դուրս էր բերվել Վրաստանից՝ նրա ողջ ենթակառուցվածքը, թեև հնացած, սակայն մինչ այժմ պահպանվում է: Մեծամասամբ էթնիկ հայերով բնակեցված վրացական այս մարզը երկար ժամանակ սարսափեցման գործիք է եղել Մոսկվայի ձեռքում պոտենցիալ «անջատողական» թեժ կետ Թբիլիսիի դեմ: Այդպիսով, հայ-վրացական համատեղ ակտիվների ի հայտ գալը, որպես SNGP-ի մաս, կմեղմի տեղի հայ բնակչության զգացմունքները որպես հիբրիդային պատերազմի տարր Թբիլիսիի դեմ օգտագործելու Ռուսաստանի պոտենցիալ նպատակը:

Ընդհանուր առմամբ, Երևանի և Թբիլիսիի կողմից ընդունվելիք վերոնշյալ հիմնարար փաստաթղթերը կարող են դառնալ Հայաստանի և Վրաստանի թե՛ քաղաքական և թե՛ ռազմական մերձեցումը կարգավորող առանցքային հենասյուներ՝ լուրջ առաջընթաց նշանավորելով երկու ազգերի ռազմավարություններում: Ամեն ինչից զատ այս քայլերը Հայաստանի համար դեպի զանազան բազմազգ վարժանքներ և ուսումնամարզական հաստատություններ մուտք կապահովեն:

ՆԱՏՕ-ի վճռական աջակցության հետ մեկտեղ կողմերի տնօրինած միջոցները պետք է կիրառվեն՝ վստահեցնելու համար, որ երկկողմ գործընկերության ու անվտանգության բարելավմանը կոչված նման հաստատությունների գործունեությունը պաշտպանված է տարածաշրջանային անհանգստություն պատճառողների ներգործությունից/ ազդեցությունից:

Կասկած չի կարող լինել, որ արևմտյան ինտեգրման գործընթացում տեղի ունեցած խզումը Վրաստանի հետ հաստատվելիք խելամիտ տարբերակի միջոցով շտկելու Երևանի ջանքերին ի պատասխան Մոսկվան կփորձի խափանել դեպի արևմուտք շարժվելու Հայաստանի փորձերը: Այնուամենայնիվ, ընտրությունը Հայաստանի իշխանություններինն է՝ ցույց տալ Մոսկվային, որ Վրաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը չի հետապնդում Ռուսաստանի շահերի հաշվին Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի ազդեցության ոլորտի ընդլայնման նպատակ, եթե անգամ այն ենթադրում է անվտանգության կայուն փոխգործակցություն Թբիլիսիի և Երևանի միջև: Ընդհակառակը, ի նկատի առնելով այսպիսի նախաձեռնությունների թափանցիկությունը՝ Վրաստանի հետ Հայաստանի և Ադրբեջանի ներգրավվածությունն անվտանգության, վարժանքների և պաշտպանության պլանավորման հարցերում, կպահպանի տարածաշրջանի կայունությունն ու կանխատեսելիությունը:

Փաստացի, Հայաստանի ներկայիս դժվարությունը չպետք է դիտարկվի որպես տևական մի բան: Այդպիսով, ինչքան ժամանակ Ռուսաստանը կդիմագրավի հարևանության նկատմամբ իր ռազմատենչ նկրտումները զսպող ՆԱՏՕ-ի համաձայնեցված և կարծր դիրքորոշմանը, այնքան Հայաստանը քաղաքականության, տնտեսության և անվտանգության ոլորտներում իր մարտահրավերները հաղթահարելու հնարավորություններ կունենա:

 

Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի