Ռուսաստանը մեզնից մարիոնետ-նախագահ չի խնդրել. Ասադ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական կողմը չի ձգտում միջամտել Սիրիայի ներքին գործերին: Այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը The Sunday Times-ին տված հարցազրույցում:
«Նույնիսկ եթե նրանք իրենց տեսակետն ունեն, ասում են. «Սա ձեր երկիրն է, դուք ավելին գիտեք»: Նրանք երբեք չեն փորձել ներխուժել, քանի որ երբեք մեզնից ոչինչ չեն ուզել: Նրանք մեզնից մարիոնետ-նախագահ չեն խնդրել: Նրանք գիտեին, որ Սիրիան պարտվում է ահաբեկչության դեմ պայքարում, որ այդ ահաբեկչությունը կգերակշռի Եվրոպայում և որ դա, իր հերթին, բացասաբար կազդի Ռուսաստանի վրա և յուրաքանչյուրի վրա աշխարհում»,- ասել է նա:
Ասադը նաև նշել է, որ ռուս զինծառայողները Սիրիայի տարածքում են 60 տարի: Նրա խոսքով՝ Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունը հենված է «բարոյականության և միջազգային իրավունքի» վրա:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



